Բնապահպանական ոլորտում ռազմավարութիւնները որոշելու համար, շարունակւում են Իրանի եւ Հայաստանի միջեւ երկկողմ բանակցութիւնները
Իրանի շրջակայ միջավայրի պահպանութեան կազմակերպութեան փոխտնօրէնը յայտարարել է օրինական գործադիր կառոյցների ներկայութեամբ, Իրանի եւ Հայաստանի 25-րդ փաստաթղթի իրականացման համար ազգային աշխատանքային խմբի ստեղծման մասին։
Parstoday.ir-ի համաձայն նա նշեց, որ այս աշխատանքային խմբի հանդիպումները շարունակաբար անցկացւում են գործողութիւնները պլանաւորելու եւ երկկողմ բանակցութիւնների շարունակման ռազմավարութիւնը որոշելու համար։
Կարեւորելով Իրանի ջրային եւ հողային ռեսուրսների որակի պահպանութեան համար քաղաքականութեան մշակումը՝ Իրաջ Հեշմաթին ընդգծել է. «Արաքս սահմանային գետի մոնիտորինգի 25-րդ համատեղ հանդիպմանը, Իրանի եւ Հայաստանի միջեւ երկկողմ փաստաթղթի ստորագրումը երկրի ջրային եւ հողային ռեսուրսների պահպանութեան ոլորտում ենթակառուցւածքային միջոցառումների միայն մի մասն էր»։
Իրանի շրջակայ միջավայրի պահպանութեան կազմակերպութեան փոխտնօրէնն ասել է. «Սեզոնային մոնիտորինգի միջոցով երկրի գետերի վերականգնման ծրագրի իրականացմանը վերահսկելու համար, Իրանի կարեւոր գետերի որակի կարգավիճակը որոշւում է 143 գետերի հետ կապւած 684 կայաններում եւ վերբեռնւում կազմակերպութեան բնապահպանական մոնիտորինգի համապարփակ համակարգում»: