ԻրանՄիջազգայինՏնտեսական
Իրանն ու Ռուսաստանը գազի մատակարարման վերաբերեալ փոխըմբռնման յուշագիր են ստորագրել
«ԱԼԻՔ» – Նաւթի նախարար Ջաւադ Օուջին յայտարարել է Իրանին ռուսական գազի մատակարարումների վերաբերեալ Թեհրանի եւ Մոսկւայի միջեւ փոխըմբռնման յուշագրի ստորագրման մասին: Հաղորդում է «Թասնիմ»-ը։
Օուջին ընդգծել է, որ երկու երկրներն էլ այս ոլորտում բարձր ներուժ եւ կարողութիւններ ունեն։
Յիշեցնենք, որ նախօրէին ռուսական էներգետիկ հսկայ «Գազպրոմ»-ը յայտարարել էր, որ ստորագրել է Իրանին գազի մատակարարման ռազմավարական յուշագիր՝ յաւելելով, որ Իրանի գազի ազգային ընկերութեան հետ համաձայնագիրը ստորագրւել է «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսէյ Միլլէրի գլխաւորած ռուսական պատւիրակութեան այցի ընթացքում։
Այցի ընթացքում Օջին եւ Միլլէրը քննարկել են յուշագրի իրականացման առաջնահերթ քայլերն ու էներգետիկ ոլորտում համագործակցութեան այլ ուղղութիւններ մշակելը: