ԻրանՄիջազգայինՔաղաքական

Պահանջում ենք անյապաղ հրադադար

«ԱԼԻՔ» – ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրաւանին հերքել է պաղեստինեան ճգնաժամի հետ կապւած, Իրանին ուղղւած ԱՄՆ-ի մեղադրանքները, շեշտելով, որ Գազայի հատւածում անյապաղ հրադադարի կայացումն Իրանի եւ միջազգային հանրութեան պահանջն է:

Ելոյթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի՝ Մերձաւոր Արեւելքում եւ Պաղեստինի օկուպացւած տարածքներում զարգացումների վերաբերեալ նիստում, դեսպան Իրաւանին անդրադարձել է Իրանի հասցէին ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկէնի հնչեցրած մեղադրանքներին. «ԱՄՆ պետքարտուղարն այսօր, հերթական անգամ փորձեց մեղադրել Իրանին: Իրանը կտրականապէս մերժում է այդ անհիմն մեղադրանքները: Տարածաշրջանային խաղաղութեանն ու կայունութեանը մեր յանձնառութիւնն անսասան է: Իրանը համակարծիք է միջազգային հանրութեան հետ, անյապաղ հրադադարի կայացման, Իսրայէլի ռազմական ագրեսիայի եւ Գազայից աւելի քանի մէկ միլիոն մարդու բռնի տեղահանումը դադարեցնելու հարցում»,- ասել է նա:

Ըստ նրա՝ ԱՄՆ-ի անվերապահ աջակցութիւնն օկուպացիային եւ ագրեսիային, նրան վերածել է առկայ ճգնաժամի գլխաւոր կնճիռներից մէկին, որը զօրակցելով օկուպացիոն ռեժիմին, դարձել է պաղեստինեան ժողովրդի վայրագ սպանդի յանցակիցը:

Դեսպան Իրաւանին նաեւ ցաւ է յայտնել, որ նիստի ընթացքում ԱՄՆ-ն, Կանադան եւ որոշ Արեւմտեան երկրներ փորձել են փոխել զոհի եւ դահիճի տեղը. «Այս երկրները փորձում են ահաբեկչութեան հետ նոյնացնել Պաղեստինի ժողովրդի ինքնապաշտպանութիւնն ու ինքնորոշման իրաւունքը, իսկ Իսրայէլի օկուպացիոն ռեժիմի համար ապահովել ինքնապաշտպանութեան կեղծ իրաւունք»,- ասել է նա, յստակեցնելով. «Իրանի Իսլամական Հանրապետութիւնը շարունակելու է լիարժէք աջակցել Պաղեստինի ժողովրդի իրաւունքներին: Մեր յանձնառութիւնն է՝ մինչ օկուպացիայի աւարտը կանգնել Պաղեստինի իդէալի կողքին»:

Առնչւող Յօդւածներ

Back to top button