ԻրանՔաղաքական

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ. «ԱՄՆ-ը մեղսակից է Գազայի հատւածի ժողովրդի դէմ սիոնիստների յանցագործութիւններին»

ԱՄՆ-ն Գազայի հատւածի ժողովրդի դէմ սիոնիստների յանցագործութիւնների մեղսակիցն է: Այս մասին երէկ՝ հոկտեմբերի 25-ին, Լորեստան նահանգի նահատակների մեծարման խորհրդաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին։

«Չարագործ պետութիւնների ղեկավարների ներկայութիւնը գրաւեալ տարածքներում ցոյց է տալիս նրանց անհանգստութիւնը սիոնիստական ​​ռեժիմի փլուզման վերաբերեալ»,- ասել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդը՝ նկատի ունենալով Արեւմտեան երկրների առաջնորդների՝ Իսրայէլ կատարած այցերը։

Անդրադառնալով Գազայի հատւածի ժողովրդի դէմ սիոնիստական ռեժիմի յանցագործութիւններին ԱՄՆ-ի ցուցաբերած աջակցութեանը, այաթ. Խամենէին ասել է. «Այս դէպքում Միացեալ Նահանգները յանցագործների բացայայտ մեղսակիցն է։ Փաստօրէն, ԱՄՆ-ն ինչ-որ կերպ կառավարում է Գազայի հատւածում կատարւած յանցագործութիւնները»:

Իսլ. յեղափոխութեան առաջնորդն ասել է, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդները «համերաշխութեան այցեր են կատարում օկուպացւած տարածքներ եւ Իսրայէլին մատակարարում են ռումբեր եւ այլ զէնքեր՝ փորձելով փրկել ռեժիմը: Այաթ. Խամենէին նշել է, որ սիոնիստական կրկնւող յանցագործութիւնների մասշտաբներն ու խորութիւնը ցնցել են հանրութեան գիտակցութիւնը ԱՄՆ-ում, Եւրոպայում, մահմեդական երկրներում եւ աշխարհի այլ տարածաշրջաններում։

«Եւրոպայում ազատութեան եւ մարդու իրաւունքների ինքնահռչակ պաշտպաններն արգելել են պաղեստինամէտ ցոյցերը, սակայն մարդիկ դուրս են գալիս փողոց՝ հակադրւելով այդ արգելքներին»,- ասել է յեղափոխութեան առաջնորդը՝ յաւելելով. «Ոչ ոք չի կարող կանգնեցնել ժողովուրդների արձագանգը սիոնիստների դաժանութեանը»:

«Tert.am»

Առնչւող Յօդւածներ

Back to top button