ԻրանՔաղաքական

Ռէյիսի. «Սիոնիստների վերջին պարտութիւնը Գազայի հատւածում ցամաքային գործողութիւնների ժամանակ, աւելի մեծ է, քան «Ալ Աքսայի փոթորիկ»-ի գործողութեան ժամանակ»

«ԱԼԻՔ» – Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին, սիոնիստների վերջին պարտութիւնը Գազայի հատւածում ցամաքային գործողութիւնների ժամանակ, աւելի մեծ է համարել քան «Ալ Աքսայի փոթորիկ»-ի գործողութեան ժամանակ:

ԻՌՆԱ-ի հաւաստմամբ՝ նախագահը այս մասին յայտարարել է. «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տւած հարցազրոյցում եւ ընդգծել. «Առաջին պարտութեան ժամանակ նրանք յայտարարեցին, թէ անակնկալի են եկել, իսկ երկրորդ պարտութեան ժամանակ, նրանք մինչեւ ատամները զինւած բանակով յարձակւեցին Գազայի վրայ եւ Դիմադրութեան շարժումը, նրանց ստիպեց նահանջել: Այս իրադարձութիւնը մեծ յաղթանակ գրանցեց Պաղեստինի ժողովրդի անունով»:

Ասուլիսի ընթացքում Հանրապետութեան նախագահը, ի պատասխան Գազայի պատերազմի մասին ամերիկացիների ուղերձներին ասել է. «Ամերիկացիների ուղերձներին բացայայտօրէն պատասխանել են Դիմադրութեան խմբերը: Սակայն տարօրինակ է, որ ամերիկացիները ուրիշներին ասում են, որ որեւէ քայլ չձեռնարկեն եւ իրենք աշխարհի ժողովրդի աչքի առաջ, սիոնիստներին են տրամադրում նրանց անհրաժեշտ բոլոր զէնքերը, տեխնիկան եւ սարքաւորումները, Գազայում ոճրագործութիւններ իրականացնելու համար»: Ասուլիսի այլ բաժնում նախագահ Ռէյիսին ասել է. «Այն, ինչ կատարել է սիոնիստական ​​ռեժիմը՝ կանանց եւ երեխաների սպանութիւնից մինչեւ հիւանդանոցների, եկեղեցիների եւ մզկիթների վրայ յարձակումները, լրագրողների ու նրանց ընտանիքների սպանութիւնները, օբիեկտների ու բնակելի տարածքների աւերումը, բոլորը կարմիր գծեր են, որից անցել է այս ռեժիմը»: Նախագահ Ռէյիսիի հաւաստմամբ. «Իրանը իր պարտականութիւնն է համարում հովանաւորել Դիմադրութեան խմբերին, սակայն, ինչպէս արդէն նշւել է, Դիմադրութեան խմբերն անկախ են իրենց որոշումների եւ գործողութիւնների մէջ»։ Նախագահն ասել է. «Սիոնիստական ռեժիմի կողմից ԱՄՆ-ի եւ եւրոպական մի շարք երկրների աջակցութեամբ կանանց եւ երեխաների սպանութեան սարսափելի ոճրագործութիւնը մեծ զայրոյթ է պատճառել աշխարհի շատ ժողովուրդներին, նոյնիսկ նրանց մօտ ատելութիւն առաջացրել այդ ռեժիմի նկատմամբ, այնպէս որ կարելի է ասել, որ աշխարհի ժողովուրդը, բազմաթիւ փորձագէտներ եւ քաղաքական գործիչներ գտնւում են մի կողմում, իսկ ԱՄՆ-ի եւ եւրոպական մի քանի երկրների ղեկավար կազմը եւ կեղծ սիոնիստական ​​ռեժիմը գտնւում են միւս կողմում»։ Նախագահ Ռէյիսին նաեւ նշել է. «Դիմադրութեան ուժերը, լինեն Պաղեստինում, Լիբանանում կամ տարածաշրջանի այլ կէտերում, միեւնոյն է, նրանք ելել են ժողովրդի ծոցից, որոնք յոգնել են ճնշումներից եւ համախմբւել են պաշտպանելու իրենց հայրենիքն ու իրաւունքները»։

Առնչւող Յօդւածներ

Back to top button