ԻրանՀայաստան - ԱրցախՄշակութային

Իրանցի 60 նկարիչների մասնակցութեամբ՝ Հայաստանի նկարիչների միութիւնը ցուցահանդէսի է պատրաստւում

«ԱԼԻՔ»- Երեւանում,  դեկտեմբերի 26 եւ 27-ին, կը կայանայ կերպարւեստի տարբեր ասպրէզների իրանցի շուրջ 60 գործիչների եւ նկարիչների ցուցահանդէսը։ Այս մասին «ԱԼԻՔ»-ին է յայտնել ցուցահանդէսի կազմկաերպիչ Մինա Ալիփուրը:

«Լազուր պատմութիւն» անունը կրող կերպարւեստի ցուցահանդէսն անց է կացւելու Հայաստանի նկարիչների միութեան ցուցասրահում:

Ցուցահանդէսում ցուցադրութեան է հանւելու աւելի քան 60 ստեղծագործութիւն՝ տարբեր ոճերի, տեխնիկայի եւ կոլաժային յատկանշերով:

Ցուցահանդէսի համադրող-ղեկավար Մինա Ալիփուրը յայտնեց նաեւ, որ նման ցուցահանդէսները գեղարւեստական երկխօսութիւն ստեղծելու կողքին,  լաւագոյն միջոցներն են մշակութային կապերը հայաստանցի եւ իրանցի արւեստագէտների եւ ժողովրդների միջեւ ամրապնդելու գործում։

Ցուցադրւող ստեղծագործութիւնների մասին Մինա Ալիփուրը նշեց, որ այցելուները կարող են տեսնել գործեր, որոնցից իւրաքանչիւրը պատմում է նկարչի տեխնիկայի, ստեղծագործական աշխարհի եւ նորամուծութեան մասին:

Related Articles

Back to top button