Իրան

Պաշտպանութեան նախարար. «Իրանի հզօրութիւնը թշնամիներին ստիպեց օրակարգից հանել Իրանի դէմ ուղղւած սպառնալիքը»

«ԱԼԻՔ» – Իրանի Իսլամական Հանրապետութեան պաշտպանութեան նախարարն ասել է, որ Իսլամական Հանրապետութեան պաշտպանական հզօրութեան մակարդակն այն աստիճանի է, որ թշնամիներն իրենց օրակարգից հանել են Իրանի դէմ ուղղւած սպառնալիքը։

Գեներալ-մայոր Մոհամմադ Ռեզա Ղարայի Աշտիանին չորեքշաբթի օրը կառավարութեան նիստի շրջանակում լրագրողների հետ զրոյցի ժամանակ առաջին անգամ յայտարարեց «Եասին» ուսումնական ռէակտիւ ինքնաթիռի թռիչքի մասին՝ ասելով, որ օդաչուների վերապատրաստման գործում կարեւոր դերակատարութիւն ունեցող այս ռէակտիւ ինքնաթիռը սկսել է իր թռիչքը, եւ դրա արդիւնքների մասին կը յայտնեն ժողովրդին։

Parstoday-ի համաձայն՝ գեներալ-մայոր Ամիր Ղարայի Աշտիանին Իրանի Իսլամական Հանրապետութեան ռազմածովային ուժերի մեծարման օրւայ (նոյեմբերի 28-ին) կապակցութեամբ ասել է, որ այդ օրը տեղի կունենայ ՊՆ ծովային կազմակերպութեան կողմից կառուցւած «Դէյլաման» Էսկադրային ականակիր նաւի՝ ծովային ուժերին յանձնելու արարողութիւնը։

Իրանի պաշտպանութեան նախարարի խօսքով, «Դէյլաման» Էսկադրային ականակիրը ալիքային դասի ռազմանաւերից է, որի քաշը կազմում է 1500 տոննա։ Այն շատ առաւելութիւններ ունի նախորդ Էսկադրային ականակիր ռազմանաւերի նկատմամբ։

Related Articles

Back to top button