Իրան

Ամիր Աբդօլլահեանը ՄՔԴ-ից պահանջել է կանգնեցնել սիոնիստական ռեժիմի գործողութիւնները Գազայում

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Հոսէյն Ամիր Աբդօլլահեանը նամակներ է յղել Միջազգային քրէական դատարանի (ՄՔԴ) նախագահ Պետր Հոֆմանսկուն եւ դատախազ Քարիմ Ահմադ Խանին՝ պահանջելով կանգնեցնել սիոնիստական ռեժիմի գործողութիւնները Գազայի հատւածում։

Յղւած նամակներում ԱԳ նախարարը ՄՔԴ-ի բարձրաստիճան պաշտօնեաներին կոչ է արել արագացնել Գազայի հատւածում Իսրայէլի ԶՈՒ-ի կողմից իրականացւած յանցագործութիւնների հետաքննութիւնը, դա համարելով օրակարգային անհրաժեշտութիւն:

«Գազայի հատւածի բարբարոսական ռմբակոծումները եւ անկլաւի տարածք Իսրայէլի ներխուժումը, որոնց հետեւանքով զոհւել է աւելի քան 14 հազար խաղաղ քաղաքացի, իսկ 32 հազար մարդ վիրաւորւել է, ռազմական յանցագործութիւնների ցայտուն օրինակներ են։ Դրանք պէտք է դիտարկել որպէս յանցագործութիւններ մարդկութեան դէմ եւ ցեղասպանութեան ակտեր»,- ասւած է յղւած նամակներում:

Related Articles

Back to top button