Իրան

Նախագահ Ռէյիսի. «Իրանի եւ Կուբայի համագործակցութիւնը կարող է չէզոքացնել ԱՄՆ-ի ռեպրեսիւ պատժամիջոցները»

«ԱԼԻՔ» – Իրանի եւ Կուբայի միջեւ համագործակցութիւնն ու հնարաւորութիւնների փոխանակումը կարող է չէզոքացնել ԱՄՆ-ի կողմից երկու երկրների նկատմամբ կիրառւող ռեպրեսիւ պատժամիջոցները։ Այդ մասին Հանրապետութեան նախագահ այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսին յայտարարել է Կուբայի նախագահ Միգէլ Դիազ-Կանէլի հետ Թեհրանում կայացած համատեղ մամուլի ասուլիսում։

Նախագահը նշել է երկու երկրների ներուժն ու հնարաւորութիւնները գիւղատնտեսութեան, հանքարդիւնաբերութեան, էներգետիկայի եւ այլն ոլորտներում՝ յաւելելով, որ երկու կողմերը հաւատարիմ են յարաբերութիւնների զարգացմանն ու համագործակցութեան մակարդակի բարձրացմանը։

Այաթ. Ռէյիսին 21 տարի անց Կուբայի նախագահի այցն Իրան շրջադարձային է անւանել երկու երկրների դիւանագիտական ​​յարաբերութիւններում։ Հանրապետութեան նախագահը կարեւորել է այն փաստը, որ երկու երկրները դէմ են ԱՄՆ-ի ռեպրեսիւ պատժամիջոցներին եւ նշել է, որ երկու երկրներն էլ չեն հրաժարւել ԱՄՆ-ի հեգեմոնիայի դէմ իրենց դիրքորոշումներից՝ չնայած բոլոր ճնշումներին։

«Երկու երկրները համագործակցութեան միջոցով կարող են համատեղ չէզոքացնել ԱՄՆ-ի գլխաւորած հեգեմոն համակարգի կողմից կիրառւող ռեպրեսիւ պատժամիջոցները»,- ասել է նա։

Related Articles

Back to top button