Իրան

ԻՅՊԿ-ի ռազմածովային ուժերին միացան մէկ ռազմանաւ եւ ռազմավարական նշանակութեան հրթիռ արձակող լողացող կայանքներ

Երէկ՝ յունւարի 6-ին Իրանի Իսլամական յեղափոխութեան Պահապանների կորպուսի ռազմածովային ուժերին է միացել մէկ ռազմանաւ եւ հարիւր լողացող կայանքներ։

Դրանց թւում են նահատակ Աբու Մահդի Ալ-Մոհանդեսի անւան մարտական ​​պարեկային ռազմանաւը, հրթիռներ արձակող չորս «Զոլֆաղար մոդել 16» նաւեր եւ հինգ «Աշուրա-Քոսար» պաշտպանական լողացող կայանքները:

Դրանից բացի, այլ սարքաւորումների թւում են հինգ «Աշուրա» տորպեդահարող լողացող կայանքներ, իննը «Մերսադ» մարտական ​​հետախուզական լողացող սարքեր, հրթիռներ արձակող մէկ կատարելագործւած «Թարեղ» լողացող սարք եւ երկու «Աշուրա» հրամանատարական նաւակներ։

Հրթիռային կայանքները ներառում են երկու 40-փողանի տակտիկական հրթիռային կայանքներ, քսան 8-փողանի հրթիռային կայանքներ եւ 12 տակտիկական ականանետային կայանքներ։

Parstoday.ir-ի համաձայն՝ Իսլամական յեղափոխութեան Պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար գեներալ Ալիռեզա Թանգսիրին այս արարողութեան ժամանակ ասաց. «ԻՅՊԿ-ի ծովային ուժերին այս սարքաւորումների աւելացումը նախորդ տասնմէկ համալրումների շարունակութիւնն է՝ հզօրութեան բարձրացման գործընթացի շարունակման ուղղութեամբ»։

Իսլամական յեղափոխութեան Պահապանների կորպուսի գլխաւոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսէյն Սալամին նոյնպէս այս արարողութեան ժամանակ ասաց, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը, գիտակցելով ծովի նշանակութիւնը՝ որպէս մարտերում վճռորոշ, ճակատագրական ու առանցքային ասպարէզ, ձեռնամուխ է եղել արտասովոր ծովային ուժի ձեւաւորմանը, զարգացմանը եւ համալրմանը։

Նահատակ Աբու Մահդի Ալ-Մոհանդեսի անւան մարտական ​​պարեկային ռազմանաւը, ելնելով ԻՅՊԿ-ի ռազմածովային ուժերի գործառնական կարիքներից, նախագծւել եւ արտադրւել է երիտասարդ իրանցի փորձագէտների կողմից՝ գիտելիքահենք ընկերութիւնների հետ համագործակցութեամբ:

Related Articles

Back to top button