Հասարակական

ՇՆՉԱՌԱԿԱՆ ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՆՈՐ ԱԼԻՔ. ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԷՊՔԵՐՆ ԱՃՈՒՄ ԵՆ

Սառը եղանակի մօտենալուն զուգահեռ Իրանում սպասւում է շնչառական սուր հիւանդութիւնների նոր ալիք։ Զանջանի Բժշկական գիտութիւնների համալսարանի առողջապահութեան փոխնախագահ Մոհամմադռեզա Սանին զգուշացրել է երկրում կորոնավիրուսի հաստատւած դէպքերի աճի եւ առաջիկայում գրիպի ու ՔՈՎԻԴ-19-ի տարածման հաւանականութեան մասին։

Նրա փոխանցմամբ՝ եղանակի փոփոխութիւնը, ջերմաստիճանի նւազումը եւ փակ, վատ օդափոխւող տարածքներում մարդկանց աւելի երկար գտնւելը նպաստում են շնչառական վարակների տարածմանը։ Այս շրջանում կարող են շրջանառւել գրիպի, RSV-ի եւ կորոնավիրուսի տարբեր ալիքներ։

Սանին ընդգծել է, որ մրսածութեան, գրիպի եւ ՔՈՎԻԴ-19-ի ախտանշանները կարող են նման լինել, ուստի քաղաքացիներին խորհուրդ է տրւում խուսափել ինքնաբուժումից եւ անհրաժեշտութեան դէպքում դիմել բժշկի կամ առողջապահական կենտրոնի։

Related Articles

Back to top button