Մարզական

Ֆուտբոլի Ասիայի գաւաթ. Սաուդական Արաբիան եւս յաջորդ փուլում է

«ԱԼԻՔ» – Ֆուտբոլի Ասիայի գաւաթում աւարտւեց խմբային փուլի երկրորդ տուրը։

Երէկ՝ յունւարի 21 -ին F խմբում կայացան խմբային փուլի երկրորդ տուրի վերջին հանդիպումները։ Թայլանդն ու Օմանը խաղացին ոչ-ոքի՝ 0-0, իսկ Սաուդական Արաբիան 2-0 հաշւով պարտութեան մատնեց Կիրգիզստանի ընտրանուն եւ վաստակելով 6 միաւոր, ապահովեց իր տեղը յաջորդ փուլում։

Այս խմբում Թայլանդն ունի 4 միաւորը, Օմանը՝ 1, իսկ Կիրգիզստանը մնացել է առանց միաւորի։

Այսօր՝ յունւարի 22-ին կը մեկնարկի խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրը։ A խմբում կը կայանայ երկու հանդիպում. Կատար-Չինաստան, Տաջիկստան-Լիբանան։

Առնչւող Յօդւածներ

Back to top button