Մարզական

Եւրօ-2024. Լեհաստանն առաջինն էր, որ դուրս մնաց հետագայ պայքարից

«ԱԼԻՔ» – Գերմանիայում ընթացող ֆուտբոլի Եւրոպայի առաջնութեան խմբային փուլում շարունակւում է երկրորդ տուրը:

Երէկ՝ յունիսի 21-ին կայացաւ եւս երեք հանդիպում: E խմբում Ուկրաինայի հաւաքականը դրսեւորելով կամային յատկութիւններ, 2:1 հաշւով պարտութեան մատնեց Սլովակիայի ընտրանուն՝ պահպանելով յաջորդ փուլ դուրս գալու շանսերը:

D խմբում Աւստրիայի հաւաքականը ցուցադրելով գեղեցիկ ֆուտբոլ՝ 3:1 հաշւով պարտութեան մատնեց Լեհաստանի ընտրանուն, որը երկրորդ հնդիպումն անընդմէջ խաղադաշտ էր դուրս եկել առանց իր առաջատարի՝ Ռոբերտ Լեւանդոսկուն: Այս պարտութեան արդիւնքում, Լեհաստանը դարձաւ առաջնութեան առաջին թիմը, որը պաշտօնապէս կորցրեց յաջորդ փուլ դուրս գալու հնարաւորութիւնը:

Օրւայ կենտրոնական հանդիպումն այս խմբի առաջատարների՝ Ֆրանսիայի եւ Հոլանդիայի դիմակայութիւնն էր, որն աւարտւեց ոչ-ոքի՝ 0:0 հաշւով: Ի դէպ, սա այս առաջնութեան առաջին գոլազուրկ հանդիպումն էր:

Այսօր կաւարտւի խմբային փուլի երկրորդ տուրը: E խմբում կը կայանայ մէկ հանդիպում. Բելգիա-Ռումինիա, իսկ F խմբում՝ երկու հանդիպում. Վրաստան-Չեխիա, Թուրքիա-Պորտուգալիա:

Related Articles

Back to top button