ՄարզականՄիջազգային

Կուկուրելա. «Մազերս չեմ կտրում, որ տղաս ինձ կարողանայ ճանաչել դաշտում»

«ԱԼԻՔ» – Մարկ Կուկուրելան՝ աուտիզմ ունեցող որդու մասին. «Ես հպարտ եմ իմ տղայով»:

 Ֆուտբոլիստ Մարկ Կուկուրելան եւ նրա զուգընկերուհին՝ Կլաուդիա Ռոդրիգեսը, երեք երեխայ ունեն։ Նրանց առաջնեկի՝ Մատէոյի մօտ, մի քանի տարի առաջ ախտորոշւել է աուտիզմի սպեկտրի խանգարում։

Amazon-ի համար նկարահանւած վաւերագրական ֆիլմում Կուկուրելան անկեղծօրէն պատմել է այդ փորձառութեան մասին։

«Ոչ ոք քեզ չի սովորեցնում ծնող լինել, առաւել եւս՝ աուտիզմ ունեցող երեխայի ծնող։ Այդ երեխաներն աշխարհն այլ կերպ են ընկալում, եւ ծնողները պէտք է սովորեն հասկանալ նրանց։

Շատ ծանր է տեսնել, որ քո երեխան իրեն վատ է զգում եւ չգիտես, թէ ինչպէս օգնել նրան։ Սովորական դպրոցում Մատէոյի համար շատ դժւար էր։ Նա լացում էր, չէր կարողանում յարմարւել եւ այնտեղ անցկացնում էր ընդամէնը 2-3 ժամ։ Մենք տուն էինք վերադառնում արցունքներով։

Մեր երեխան փոխեց մեր կեանքը, ստիպեց աշխարհին այլ տեսանկիւնից նայել։ Նրա հետ աւելի դժւար է, բայց իւրաքանչիւր փոքր յաջողութիւն անսահման բաւարարութիւն է պարգեւում։ Ես հպարտ եմ իմ տղայով։ Մատէոն չի խօսում, բայց մենք հրաշալի հասկանում ենք միմեանց»։

Related Articles

Back to top button