Միջազգային

Մոսկւայում տեղի ունեցած ահաբեկչութեանը մասնակցելու կասկածանքով 11 մարդ է ձերբակալւել

Ռուսաստանի Դաշնութեան անվտանգութեան դաշնային ծառայութեան ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Մոսկւայում տեղի ունեցած ահաբեկչութեան մէջ կասկածւող 11 մարդու ձերբակալութեան մասին։ «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին յայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։  «ԱԴԾ ղեկավարը Պուտինին զեկուցել է 11 մարդու ձերբակալութեան մասին, այդ թւում՝ բոլոր 4 ահաբեկիչներին, որոնք անմիջականօրէն մասնակցել են «Կրոկուս Սիթի Հօլ»-ում տեղի ունեցած ահաբեկչութեանը»,-նշում է Կրեմլի մամուլի ծառայութիւնը։ Մոսկւայի «Կրոկուս Սիթի Հօլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչութեան հետեւանքով զոհերի թիւը վերջին տւեալներով հասել է 80-ի, վիրաւորւել է 100-ից աւել մարդ:

Առնչւող Յօդւածներ

Back to top button