Հասարակական

Ներկայացւել է Իրանի արհեստական ինտելեկտի ազգային հարթակը

«ԱԼԻՔ» – Շաբաթ՝ մարտի 15-ին, բաց կոդով «Արհեստական ​​ինտելեկտ»-ի ազգային հարթակի փորձնական  տարբերակն է  ներկայացւել գիտութեան գծով փոխնախագահ դոկտ. Հոսէյն Աֆշինի եւ բուհական համակարգի ակնառու դասախօսների ներկայայութեամբ միջոցառմանը,- յայտնում է Մեհր-ը:

Դոկտ. Աֆշինն ազգային հարթակի ստեղծումը՝ որպէս արհեստական ինտելեկտի զարգացման հիմնական ենթակառուցւածք, հիմնարար եւ անհրաժեշտ գործողութիւններից մէկն է համարել՝  այս տեխնոլոգիայի ատարածումը երկրում խթանելու համար։

Իրանի «Արագ մշակման կենտրոն»-ի տնօրԷն՝ դոկտ. Աֆշինը  արհեստական ​​ինտելեկտի ազգային հարթակ նախագծի մասին յայտնել է, որ Իրանում արհեստական ​​ինտելեկտի ներկայիս շուկան համաշխարհային ցուցանշերին զիջում է կարողութեան  քառորդ չափով: Նա յաւելել է, որ ազգային այս հարթակի լիարժէք գործարկումից յետոյ կը ձեւաւորւի առնւազն 1000-ից 2000 բիզնես միաւորներով աշխատատեղի:

«Արագ մշակման կենտրոն»-ի տնօրէն դոկտ. Հոսէյն Ասադն Իրանի ազգային արհեստական ​​ինտելեկտի հարթակ նախագծի շնորհանդէսի ժամանակ, որը տեղի էր ունենում «Ռայզան»  միջազգային կոնֆերանսների կենտրոնում նշել է, որ ամիսներ առաջ համալսարանում մեր գործընկերներից մէկը՝ չափել էր Իրանի արհեստական ​​ինտելեկտի ինդեքսը եւ համեմատել այն այլ երկրների հետ։

Նշելով, որ այդ աշխատանքով հնարաւոր դարձաւ Իրանի զբաղեցրած դիրքը ճշտորոշել ձեւաւորւող համաշխարհային շուկայում, դոկտ. Աֆշինը յաւելել է, որ նախագծի առաջին քայլերն ուղղւած են իրանական լեզւի մեծ ընտանիքն իր բոլոր բարբառների ներառմամբ, ամբողջովին բնիկ եւ բաց կոդով մոդելի մշակմանը, ինչը այն քայլերից է, որով կրելի է առիթ ստեղծել նախագծի տարածման ու կիրառելիութեան համար:

Բացի օտարերկրեայ տեխնոլոգիաներից կախւածութիւնը նւազեցնելուց, այս մոդելը կօգնի ընդլայնել պարսկերէնի օգտագործումը թւային տարածքում եւ ամրապնդել արհեստական ​​ինտելեկտը երկրի տարբեր ոլորտներում։

Նախագահի գիտաշխատող խորհրդականը նաեւ անդրադարձել է գիտատեխնիկական դիւանագիտութեան ոլորտում Իրանի ձեռքբերումներին եւ նշել, որ Իրանն արդէն իսկ լայն կապեր է հաստատել արհեստական ​​ինտելեկտի առաջատար երկրների հետ։ «Այնուամենայնիւ, այս համագործակցութիւնների մանրամասները հրապարակման ենթակայ չեն, քանի որ  որքան գիտութեան եւ տեխնոլոգիաների դիւանագիտութիւնը լռութեան մէջ ապրի իր առաջընթացը, այնքան նրա ձայնը գործնականում աւելի բարձր կը լինի»:

Դոկտ. Աֆշինը վերջում յայտնել է, որ նախագծի մեկնարկը՝ հոկտեմբերի 19-ին ստորագրւած փոխըմբռնման յուշագրով էր, որի արդիւնքներն արդէն  5 ամիս անց շօշափելի են դարձել: «Յուսանք, որ առաջիկայ երեք ամիսների ընթացքում մենք կանցկացնենք ներքին թիմային թեստերը մինչեւ յունիսի վերջը, իսկ յուլիսի առաջին կէսից որոշ բուհերի եւ գիտահէն ընկերութիւնների համար հասանելի կը դարձնենք սահմանափակ բեթա (փորձնական) տարբերակը։ Մինչեւ յաջորդ տարւայ վերջ մենք կը թողարկենք կայուն տարբերակը, որպէսզի բոլորին հասանելի լինի ազգային այս հարթակը»:

Related Articles

Back to top button