ԹեհրանՀամայնք

Սրբոց Վարդանանց եկեղեցու տարածքում կառուցւելու է Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակին նւիրւած յուշարձան

Արդէն մօտ երկու տարի է, որ Հ. Մ. «Սարդարապատ» միութեան մի քանի միութենականների մտայղացմամբ ցանկութիւն առաջացաւ որպէսզի քաղաքամասի Սրբոց Վարդանանց եկեղեցու տարածքում կառուցել Յուշարձան կոթող նւիրւած 1915 թ. եղեռնամահ եւ բոլոր հայ նահատակների յաւէրժ յիշատակութեան համար, քանի որ Սարդարապատը համայնքիս միակ հայկական թաղն է, որ չունի նման մի յուշակոթող։

Ապա կեանքի կոչւեց յանձնախումբ եւ առաջին քայլը եղաւ  դիմել  Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանին մտայղացման համար ուր առաջնորդւեցինք Սրբազան Հօր օրհնութեամբ ապա դիմելով ԻԻՀ խորհրդարանի պատգամաոր  Արա Շահվերդեանին եւ  ժամանակի Թեմական խորհրդին որոնցից եւս ստացւեց  համաձայնութիւն։

Յանձնախումբը գործի անցնելով հրաւիրեց սոյն գործի ատակ ճարտարապետ Շեռլի Աւետեանին, որը ներկայացրեց  իր առաջարկները եւ մտքերը:

Նաեւ աշխատանքի համար յանձնախումբը դիմեց եւ հրաւիրեց Իրանի Հայ ճարտարապետների եւ Ճարտարագէտների միութեան վարչութեանը, որոնք մեծ ուրախութեամբ եւ աջակցութեամբ ընդունեցին խմբի  հրաւէրը, հանդիպեցին  միացան յանձնախմբին եւ առաջին  աշխատանքը եղաւ այս յօդւածի տպագրումը, որն իր մէջ է ներառել Հեշմաթիէ Սարդարապատ քաղաքամասի պատմականը որի նպատակն է համայնքիս ընթերցասէր բարեկամներին էլ աւելիով ծանօթացնել Հեշմաթիէ քաղաքամասի պատմականին:

Այժմ սիրելի ընթերցասէր բարեկամ, հարազատ դիմելով  Ձեզ բոլորիդ մեր ազգային կառոյցներին մարմիններին մեր նպատակն է, որ Դուք էլ ձեր առաջարկներով, մտքերով վերահասու լինէք մեր այս ազգանւէր աշխատանքին:

Կանխայայտ շնորհակալութեամբ 

Սարդարապատ քաղաքամասի

Եղեռնամահ զոհերի եւ հայ նահատակների յուշարձանի կառուցման յանձնախումբ

31.07.2024

Related Articles

Back to top button