Թեհրան

Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով ուրախ ժամանց՝ «Շաղուլեան» սրահում

Յունւարի 15-ին Ս. Թարգմանչաց եկեղեցուն կից «Շաղուլեան» սրահում, Եկեղեցասէր կանանց միութեան նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ ուրախ ժամանց՝ Նոր տարւայ եւ Ս. Ծննդեան տօների առթիւ:

Սոյն միջոցառմանը միութեան նախագահուհի՝ Շաքէ Ղազարեանը ողջունեց ու բարի գալուստ մաղթեց ներկաներին ու շնորհաւորեց Ամանորը եւ Ս. Ծնունդը եւ յոյս յայտնեց, որ լինի խաղաղութիւն եւ ամենայն բարիք աշխարհին:

Միջոցառման ընթացքում եղան գիտելիքների մրցութիւն, որին աշխոյժ մասնակցութիւն ցուցաբերեց հանդիսատեսը եւ եղան անակնկալներ: Ծրագրի ընթացքում մուտք գործեց Ձմեռ պապին, որը խանդավառութիւն եւ ուրախութիւն պատճառեց բոլորին, ապա ձեռնարկը շարունակւեց ուրախ երգերով եւ հանդիսատեսը բարձր տրամադրութեամբ թողեց սրահը:

Սրբոց Թարգմանչաց եկեղեցուն կից
Եկեղեցասէր կանանց միութիւն

Առնչւող Յօդւածներ

Back to top button