Մշակութային

Ճաշակ՝ մեր Թալինի հետ

Թալին Խուդավերդեանը «ԱԼԻՔ»-ի դիզայներ, էջադրողն է: Երիտասարդ, արւեստը սիրող, գեղեցիկի սիրահար՝ նուրբ ճաշակի տէր, ով միաժամանակ կարդացող է, պրպտող:

Որոշեցինք առօրեայ լրահոսի թոհ ու բոհից հեռու, մեր թերթի 5-րդ էջում կեանքի կոչենք ՃԱՇԱԿ խորագիրը կրող այս սիւնեակը, որտեղ Թալինը պարբերաբար մեզ կը ներկայացնի գեղեցիկ լուսանկարներ, գրաֆիտներ, գրառումներ, որոնք մեզ կօգնեն մի պահ կտրւել առօրեայ հոգսերից եւ ապրել գեղեցիկի, զգացականի աշխարհում, ինչը մեր մեքենայացւած իրականութիւնում օդի ու ջրի պէս անհրաժեշտ է մեզ՝ հոգեպէս դրական լիցքերով լիցքաւորւելու եւ բացասականը թօթափելու համար:

Թալինին ու նրա հեղինակային սիւնեակին մաղթում ենք բարի երթ: Նրան ու ճաշակին կը հանդիպենք իւրաքանչիւր երկուշաբթի եւ չորեքշաբթի օրերին:

ԽՄԲ.

«Նա այլեւս չի յիշում ինձ:

Այդքան դիտաւոր մոռանում են խանութի սեղանին դրւած մանրը. հպարտութեամբ են մոռանում:

Այդքան անտարբեր, երեւի, աւտոբուսում մոռանում են անձրեւանոցը:

Այդքան միամտօրէն մոռանում են դեղերն ընդունելու ժամը. մարդիկ, ում հիւանդութիւնն,  իրականում, չափից շատ բան յիշելն է:

Այդքան անզգոյշ մոռանում են երազները, որոնց տեսնելու համար՝ օրեր շարունակ, ժամերի բոլոր համընկնող թւերին երազանք են պահել:

Այդքան բնական մոռանում են հսկել եռացող սրճեփը. առաւօտեան, երբ լոգարանի հայելին հրաժարւում է հաւատալ, որ ինքն ու դէմքդ «ծանօթ են»:

Այդքան հարկադրաբար մետրոյի գնացքի դռները մոռանում են մեր թիկունքի տաքութիւնը. այն դռները, որոնց վրայ գրւած է «Չ’հենւել»:

Երանի մէկը մետրոյի գնացքի դռներից պոկէր բոլոր «Չ’հենւել»-ները, փակցներ իր նման տղամարդկանց թիկունքին:

Երանի մէկը մետրոյի վերջին կայարանում դիմաւորէր՝ անձրեւանոցի նման մոռացւած կանանց…»:

Ադի Ալիէն

Related Articles

Back to top button