Մշակութային

Աշխարհահռչակ դերասան Քեւին Սփէյսին՝ «Ոսկէ ծիրան» կինոփառատօնի պատւաւոր հիւր

«Ոսկէ ծիրան» Երեւանի 21-րդ միջազգային կինոփառատօնի պատւաւոր հիւրն է թատրոնի եւ կինոյի մեծագոյն դերասան Քեւին Սփէյսին՝ ոչ միայն իր սերնդի, այլեւ շատերի համոզմամբ՝ բոլորի ժամանակների լաւագոյն արտիստներից մէկը։

Սփէյսին ոչ միայն կրկնակի Օսկարակիր է, այլեւ արժանացել է Լորենս Օլիւէի մրցանակին լաւագոյն թատերական դերակատարման համար, ինչպէս նաեւ «Ոսկէ գլոբուս» է ստացել՝ որպէս «Հեռուստասերիալում լաւագոյն դերասան»:

Նա կերպարներ է կեանքի կոչել 1990-2010-ականների ամենաակնառու ամերիկեան ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Քէյ-Փեքսը» (2001), «Եօթը» (1995), «Ամերիկեան գեղեցկութիւնը» (1999), «Կասկածելի դէմքերը» (1996), «Խաղաթղթէ տնակը» հեռուստասերիալը (2013-2017) եւ այլն:

Քեւին Սփէյսին համագործակցել է վերջին 40 տարւայ լաւագոյն ամերիկացի ու բրիտանացի ռեժիսորների՝ Դէյւիդ Ֆինչերի, Ալան Փարքերի, Սեմ Մենդեսի, Էդգար Ռայթի, Քըրթիս Հենսոնի, Ջէյ. Սի. Չենդորի, Ջան Լասեթերի, Դունքան Ջոնսի, Մայք Նիքոլսի, Բրայան Սինգերի, Ջէյմզ Ֆոուլիի, Ալան Ջէյ. Փաքուլայի եւ այլոց հետ՝ էկրանին յայտնւելով Բրեդ Փիթի, Մարտին Ֆրիմենի, Ալ Պաչինոյի, Քիմ Բէյսինգերի, Ռասել Քրոուի, Սեմ Ռոքուելի, Գուինեթ Փելթրոուի, Ջեֆ Բրիջեսի, Ջեք Լեմոնի, Անետ Բենինգի պէս աստղերի կողքին:

yerkir.am

Առնչւող Յօդւածներ

Back to top button