ՁԱՅՆՈՎ ՊԱՏԵՐԻՑ՝ ԼԵԶՒԻՆ ՏՒԱԾ ԹԱՓՔԵՐ
գրաֆիտիների աշխարահգրութիւնն ու ընդունած տեսքը
ՀԱՏԻՍ
Օրերս տեղի ունեցած բազմաթիւ իրադարձութիւնների մասին լրահոսում, դարձեալ յայտնել է Բենքսիի անունը, Լոնդոնեան պատերին յայտնւած արւեստի նոր գործերով:
Բենքսին ներկայացրել է իր վերջին արւեստի գործերը՝ Լոնդոնի պատերին յայտնւած «Կենդանաբանական այգին»: Նախագծի մեկնարկային պատկերն այն էր, կանգնած՝ սիւնի գագաթին, որից պոկւած քարի որոշ կտորներ թափւում են գետնին միաժամանակ պատմութեանը հաղորդելով նրա ոտքի տակը դատարկւելու ենթատեսքտ:
Ինչպէս միշտ, Բենքսին հաստատել է գործի իսկութիւնը՝ նկարը տեղադրելով Instagram-ի իր էջում։ Այնուամենայնիւ, Բենքսիի նոր գրառման մէջ այս ստեղծագործութեան իմաստը չի մեկնաբանել: Հետեւաբար նրա երկրպագուները տարբեր կերպ են մեկնաբանել այս ստեղծագործութիւնը:
Մինչեւ բուն թեմային անցնելը յիշեցնենք, որ Բենքսին Անգլիայի Բրիստոլում բնակւող գրաֆիտի նկարիչ է, ով յայտնի է իր որմնանկարներով եւ բողոքող գրաֆիտիներով: Սակայն նրա իրական ինքնութիւնը դեռեւս չի բացայայտւել: Այս նկարչի կտաւները հիմնականում քաղաքական թեմաներով են, ինչպէս գլոբալ տաքացումը, պատերազմը, անօրինական գաղտնալսումները եւ բանւոր դասակարգի աշխատանքային ծանր պայմանները: Մինչ այժմ այս նկարչի կտաւները բազմիցս հանւել են պատից եւ վաճառւել հարիւր հազարաւոր ֆունտ ստերլինգով։
Եթէ ժամանակակից արւեստը մի քանի տարի է, ինչ ճանաչում է պատի գրութիւնը կամ «գրաֆիտին» որպէս վիզուալ արւեստի ձեւ, ապա բեռնատար մեքենաների թափքին երեւացող գրութիւններ երեւոյթն առօրեայ խօսակցական լեզւով սրամտութիւնների տեսակ է, որը տասնամեակներ շարունակ դրոշմւել է Իրանում խոշոր մեքենաների եւ բեռնատարների մեծ մասի թափքում: Յաճախ մենակեաց կեանքի, բաժանումների, կրօնական աղօթքների թեմաներով գրութիւններ, որոշ յայտնի երգերի տեքստեր, ակնարկներ, ասացւածքներ եւ սենտիմենտալ գրութիւններ, որոնք մեծ տառերով գրւած են մեքենաների ապակիներին, բեռնատարների թագերի հետնամասում: Բայց ի՞նչ դրդապատճառներով են նկարւած այդ գրութիւնները։ Սոցիոլոգիական եւ հոգեբանական ի՞նչ կարգի որակումներ պիտի տալ դրանց:
Կամ ի՞նչ ազդեցութիւն ունեն այս գրւածքները մեր խօսակցականի ու հասարակական մշակոյթի վրայ։
Վերադառնալով պատի գրաֆիտիների երեւոյթին պէտք է արձանագրել, որ փաստ է, որ մեզ մօտ՝ Իրանում, կամ աւելի յստակ՝ Թեհրանում, այն ժամանակին ծառաել է որպէս հաղորդակցւելու միջոց, յատկապէս, յեղափոխութեան պայքարի օրերին՝ պատերին դաջւած կարգախօսների օրինակով: Իսկ այն մասին, թէ ինչու չի շարունակւել յեղափոխութեան յաղթանակից յետոյ միայն այսքանը, որ խիստ քաղաքականացւած միջավայրում այն կարող էր տարբեր բռնութիւնների պատճառ հանդիսանալ, յատկապէս, աչքաթուզ էլեմանների պատճառով:
Սա խնդիր էր, որը ջրի պէս իր ճանապարհն է բացում այլ ոլորտներում: Նոյն ժամանակաշրջանում աճ արձանագրեցին բեռնատար մեքենանների ճակատային կամ հետնամասային գրառումները: Սա հէնց այն թեման է, որի շուրջ փորձել ենք բացւել էջիս այսօրւայ համարով:
Վերադառնալով լոնդոնաբնակն գրաֆիտիստիի ինքնութեան մասին եղած մութ տեղեկատւութեանը, պէտք է նշել, որ այն իր ստեղծագործութիւնների լուսաւորութեան պատճառով այլեւս կորցրել է հիմնական թեմա լինելու յատկանիշը: Առաւել եւս ինքնութեան նոր ձեւաչափ է՝ ինքնութեան անյայտութիւնը:
Նման իրավիճակ է երեւի, երբ միջքաղաքային ճանապարհներին հանդիպում ես բեռնատար մեքենաններին, որի վարորդն այնքան թեմա չէ, ինչքան բեռնատարի վրայ գրւած հումորախառն գրառումները:
Պէտք է նշել, որ մեքենաների այդ գրաֆիտիի տեսակը տարածւած է նաեւ Հնդկաստանում, Պակիստանում եւ արաբական որոշ երկրներում:
Սա հասրակագէտների ուշադրութեանն արժանացած նիւթ է նաեւ:
Բեռնատար մեքենանների եւ այժմ սովորական երթուղայինների թափքին գրւած արտայայտութիւններն ու տողերը կրում են ժողովրդական խօսակցականի եւ մէկ մէկ էլ գրական տեսք: Այդ գրառումները որպէս ժամանակակից աշխարհի ցուցիչ, կարելի է համարել ժամանակակցի եւ աւանդականի միջեւ ճեղքի ընթերցում։
Այսպիսով գրական լեզուն երբեմն առանձնանում է իր ձեւաչափից, տեսակից ու ոճից եւ յայտնւում այլ տարածութեան մէջ։
Եթէ փորձենք հասկանալ աւտօգրութիւնների ձեւաւորման իմաստը, կամ ժանրային դրսեւորումները եւ այն համեմատել կատարողական արւեստի որոշ ենթատեսակների հետ, կստացւի այն, որ քաղաքային արւեստը ժամանակի թելադրանքի ծնունդ է, եւ կանգ չի առնում որեւէ արգելքի դիմաց, իսկ պէտք եղած պահին կարող է նաեւ անդրգրանդային դառնալ Բենքսիի օրինակով:
Ենթաժանրի հասկացութեամբ, թափքին յայտնւած գրատիպերը որպէս մշակոյթի եւ լեզւի ընթերցում, տեքստի տեսողական շերտի (համատեքստ եւ հիւսւածք) առումով համհունչ են մեքենայի թափքի մակերեսի ու տեղափոխւող բեռի տեսակի հետ:
Այնպէս, որ ընտանի կենդանիների ու գիւղատնտեսական արժէք ներկայացնող նախիր տեղափոխող բեռնատարների թափքն ու գրառումները նոյնը չեն ինչ՝ գազ ու բենզին տեղափոխողի կամ արտասահմանեան ուղեւորութիւններով բեռնատարների դէպքում է: Մէկում կայ տեղական լեզու ու բարբառ, միւսի դէպքում մեծանուն բանաստեղծներից ու իմստասէրներից ֆռազներ:
Բեռնատարների թափքի գրութիւնները՝ հանրաճանաչ մշակութային վերլուծաբանների ուսումնասիրութեան մաքուր առարկայ
Թէեւ «մեքենագրութիւնները» տասնամեակներ շարունակ իրանցի վարորդների ինքնաբուխ ու չգրւած օրէնքների շարքից են, եւ յաճախ հումորախառն է ու ճանապարհին քունը փախցնող, սակայն սոցիոլոգիական եւ հոգեբանական տեսանկիւնից դա հանրային մշակոյթի համար քննարկման առարկայ է։ Փակագծերից ներս չանցնելով նշենք միայն այսքանը, որ երբեմն ճանապարհին հանդիպակած գրառումները թոյլատրելի չեն մեծ քաղաքներում: Ի վերջոյ սա ունի իր ձեւակերպումը հանրային լեզւում՝ վարորդական մշակոյթ:
Թափքի գրառումներն ու ճանապարհային ոստիկանութեան սահմանած տուգանքը
Թեմայի հետաքրքիր լինելը չի կարող ազատւած լինել ճանապարհային օրէնքով արգելքներից: Ճանապարհային երթեւեկութեան մասին օրէնքի 207-րդ յօդւածի համաձայն՝ «Ցանկացած տիպի ցուցանակների եւ զանազան թիթեղների տեղադրում, ինչպէս նաեւ ցանկացած տեսակի գովազդի տեղադրում կամ տպագրում, արտայայտութիւն ու նախշեր գծելը ապակիներին արգելւած է (մեքենայի վրայ տեղադրել):
Սա այն օրէնքն է, որը կարող է տարբեր երկրներում եւ նոյնանման տրամաբանութեամբ արգիլել քաղաքային պատերի վրայ գրաֆիտիների նկարումն ու տեղադրումը: Օրէնք, որի բերումով ծնւեց «անդրգրանդ» իրավիճակը մեկնաբանող ձեւակերպումը:
Անդրգրանդի սահմաններում են տեղաւորւում նաեւ բոլոր այն ենթամշակոյթները, որոնք կոչւած են բողոքի ձայն դառնալ, կամ ընթերցւել որպէս քննադատութեան մշակոյթ…
Այսօր գրաֆիտին գտել է իր ժամանակակից ձեւը: Այն ժամանակի ընթացքում մաշել է, յատկապէս, երբ գրաֆիտիի դէմ քարոզչութեամբ փորձեցին ոչնչացնել ու այլանդակել նրա նորացւող իմաստը: Երբ գրաֆիտի նկարելը կատարւում է առանց պատի սեփականատիրոջ համաձայնութեան, դա համարւում է վանդալիզմի տեսակ, որն աշխարհի շատ երկրներում նախատեսւած են օրէնքով սահմանւող պատիժներ։ Բացի գրաֆիտիի այս ձեւից, որը քաղաքային վարչութիւնների կողմից սովորաբար դիտւում է որպէս վնասաբեր միջոց, գրաֆիտին օգտագործւում է որպէս սոցիալական եւ քաղաքական հաղորդագրութիւններ ուղարկելու միջոց ու ձեւ: Բացի այդ, գրաֆիտին նշւում է որպէս ժամանակակից արւեստի ձեւ, եւ գրաֆիտիի աշխատանքները այժմ ցուցադրւում են ամբողջ աշխարհի պատկերասրահներում: Գրաֆիտիի վերաբերեալ հակասական տեսակէտները պատճառ են դարձել, որ վերջին երկու տասնամեակներում գրաֆիտին նկատւի որպէս նոր երեւոյթ։ Հեղինակիս դիտարկումները վկայում են այն մասին, որ եւրոպական որոշ երկրներում առճակատման քաղաքականութիւնն իր տեղը զիջել է դրական մօտեցումի։
20-րդ դարում, մօտաւորապէս Երկրորդ համաշխարհային պատերազմին զուգահեռ, սովորական բան էր դարձել պատերին տեսնել խմբերի անուններն ու զինանշանները։ Այս մասին են վկայում բազմաթիւ գրական գործեր կամ լուսանկարներ: Երբեմն այս որմնանկարները կատարւում են շատ զգոյշ ու գեղարւեստական համբերատարութեամբ: Այս աշխատանքներից ոմանք աւելի մեծ նշանակութիւն ունեն, որոնք կարող են պարունակել սոցիալական կամ քաղաքական ուղերձ, որոնք նոյնիսկ ներկւած են պատերի, շէնքերի եւ գնացքների վրայ՝ օգտագործելով գունաւոր ցողուններ: Տեսած կը լինէք երեւի Բեռլինի պատի նկարները, որոնք լի էին այս աշխատանքներով կամ ինտերնետի այլ նկարներ, որոնք շրջանառւում են ձեռքից ձեռք: Սրանք բոլորը փողոցային արւեստ են:
Բենքսին որպէս որմնանկարի մաս օգտագործել է հատած ճիւղերով հին բալենին, իսկ ծառի հետեւի պատին նա նկարել է կանաչապատ տեսարան, որը ամբողջական պատկեր է դառնում բալենու հետ միասին դիտեսից միայն: Նա անկանոն կերպով կանաչ ներկ է ցողել պատին, որը հեռւից լրացնում է ծառից բացակայող տերեւները: Բենքսիի նոր աշխատանքը հանելը կամ գողանալն այնքան էլ հեշտ չի լինի, քանի որ նկարի դիմացի իսկական բալենին այս աշխատանքի մի մասն է: |
Բենքսին աշխատելու պահին: Գրաֆիտիի ասպարէզում 30 տարի ներկայութիւնից յետոյ Բենքսիի իրական ինքնութիւնը մնում է անյայտ: Նա աշխատել է ուրբան արւեստի բազմաթիւ մեդիումներում՝ կոտրելով փողոցային արւեստի սահմաններն ու քննադատների սպասումները: |
Բենքսիի` բրիտանական« լուծարւած խորհրդարան»-ի նկարը: Վերջերս այն վաճառւել է 9,9 միլիոն ֆունտ ստեռլինգով: |