Տեղի ունեցաւ Հ. Յ. Դաշնակցութեան ղեկավար մարմինների ընդլայնւած խորհրդաժողովը

ՊԵՏԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԱՌՋԵՒ ԾԱՌԱՑԱԾ ՎՏԱՆԳՆԵՐԸ ՉԵՆ ՍՊԱՍՈՒՄ.
ՀՅԴ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏԸ
ՀՅԴ Բիւրոյի հրաւէրով փետրւարի 19-20-ին Երեւանում տեղի ունեցաւ Հ. Յ. Դաշնակցութեան ղեկավար մարմինների ընդլայնւած խորհրդաժողով՝ մասնակցութեամբ աւելի քան 20 երկրների ՀՅԴ կազմակերպական կառոյցների ներկայացուցիչների։
Խորհրդաժողովում հանգամանալի քննարկւեցին աշխարհասփիւռ հայութեան եւ հայոց պետականութեան առջեւ ծառացած հիմնախնդիրներն ու մարտահրաւէրները, այդ ուղղութեամբ համակարգւած, ցանցային աշխատանքների իրականացման հարցերը։
Առանձնայատուկ շեշտւեց ազգային ինքնութեան, ազգային արժէքների, արցախահայութեան իրաւունքների պաշտպանութեան եւ մեր պետականութեան անվտանգային մարտահրաւէրների ու սպառնալիքների դիմագրաւման գործում հետեւողական եւ միասնական ուժերով բոլոր ճակատներում աշխատանքները շարունակելու կարեւորութիւնը։
ՀՅԴ Բիւրօ
21 փետրւար 2026 թ.



