ՀՅԴ Մամուլ

«ՀԱՐՍԱՆԻՔ ԼԵՌՆԵՐՈՒՄ» ԿՐԿԻՆ. ՎԵՐԱԴԱՐՁ՝ ԼԻՆԵԼՈ՛Ւ Է

Սեպտեմբերի 2-ը Արցախի ժողովրդի սեփական հայրենիքում ապրելու իրաւունքի խորհրդանիշն է

Սեպտեմբերի 2-ը պարզապէս պատմական տարեթիւ չէ։ Այն Արցախի պետականութեան ձեւաւորման, ազատութեան համար պայքարի եւ սեփական հայրենիքում ապրելու իրաւունքի խորհրդանիշն է։

Արցախի Հանրապետութեան պետականութեան կերտման ճանապարհը նշանաւորւեց ծանր փորձութիւններով, պատերազմներով, կորուստներով եւ հերոսական պայքարով։ Այս օրը մեր երախտագիտութիւնն ենք յայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց աշխատանքով ու նւիրումով կերտեցին Արցախի պետականութիւնը, եւ խոնարհւում ենք նրանց յիշատակի առաջ, ովքեր իրենց կեանքը զոհեցին յանուն Արցախի պաշտպանութեան։

Արցախի պետականութեան էջը կարող է փորձել փակել քաղաքական իշխանութիւնը, բայց այն չի կարող ջնջւել պատմութիւնից։ Մեր պարտքն է պահպանել Արցախի ժողովրդի իրաւունքների, ինքնորոշման եւ վերադարձի օրակարգը, փոխանցել այն յաջորդ սերունդներին եւ շարունակել պայքարը յանուն արդարութեան»։

Հատւած «Ապառաժ»-ի խմբագրականից

02.09.2026 թ.

Related Articles

Back to top button