Հայ Դատ
Հռոմի Պապը սրբադասելու է Հայոց Ցեղասպանութեան նահատակին

«ԱԼԻՔ» – Երանելի Իգնատիոս Մալոյեանը կը դասւի սրբերի շարքը (սրբերի կանոնական ցուցակ): Համապատասխան որոշումն ընդունել է Ֆրանցիսկոս Պապը։
Ըստ Vatican News-ի՝ 2001 թւականի հոկտեմբերի 7-ին նա դասւել է երանելիների շարքը։
Սպանւել է 1915 թւականի յունիսին՝ Հայոց Ցեղասպանութեան ժամանակ։ Երանելի Իգնատիոս Մալոյեանը ծնւել է 1869 թւականին Մարդինում։ Նա ձեռնադրւել է 1896 թւականին, այդ ժամանակ էլ ստացել է Իգնատիոս անունը։