Այլ

Գիտնականները յայտնաբերել են ուղեղը մաքրելու միջոց

Ուղեղը կարող է մաքրել վնասակար մնացորդները՝ պայքարելու համար տարիքային նեարդաբանական խանգարումների դէմ, ինչպիսին են Ալցհեյմերի եւ Պարկինսոնի հիւանդութիւնները, եւ ուղեղի այդ ունակութիւնը կարելի է վերականգնել։ Ռոչեսթերի համալսարանի գիտնականների աշխատանքի արդիւնքները հրապարակւել են Nature Aging ամսագրում։

Հետազօտողները յայտնաբերել են, որ պարանոցի աւշային անօթների ֆունկցիայի վերականգնումը կարող է արագացնել ուղեղից մնացորդների դուրսբերումը, որը տարիքի հետ դանդաղում է։ Այդ մեխանիզմը հիմնւած է գլիմֆատիկ ՝ ուղեղը մաքրող համակարգի վրայ, որն օգտագործում է ողնուղեղի հեղուկը թունաւոր սպիտակուցներից լւանալու համար, որոնք կուտակւում են ուղեղում նորմալ ակտիւութեան ժամանակ։

Գիտնականները կիրառել են վիզուալացման եւ մասնիկներն ուսումնասիրելու առաջաւոր մեթոդները, որպէսզի մանրամասն ուսումնասիրեն, թէ ինչպէս է աղտոտւած ողնուղեղային հեղուկը հոսում պարանոցի աւշային անօթներով։ Նրանք նաեւ հետեւել են աւշային անօթների պուլսացիային, որը նպաստում է ուղեղից հեղուկի դուրսբերմանը։

Արդիւնքները ցոյց են տւել, որ ծեր մկների մօտ աղտոտւած ողնուղեղային հեղուկի դուրսբերումը 63 տոկոսոց աւելի ցածր է եղել, քան երիտասարդ կենդանիների մօտ, ինչը կապւած է աւշային անօթների աշխատանքի վատացման եւ դրանց աշխատանքի յաճախականութեան նւազման հետ։

Հետազօտութիւնում ուսումնասիրւել է նաեւ պրոստագլանդին F2α դեղամիջոցի կիրառման էֆեկտը, որը յայտնի է հարթ մկանների կծկումները խթանելու ունակութեամբ։ Բուժումը վերականգնել է պարանոցի աւշային անօթների ֆունկցիան մինչեւ այն մակարդակ, որը բնորոշ է երիտասարդ մկներին, ինչն աւելացրել է ուղեղը մաքրող հեղուկների հոսքը։

Այս արդիւնքները ցոց են տալիս մօտեցման օգտագործման պոտենցիալը տարիքային նիարդաբանական հիւանդութիւնների բուժման ապագայ մեթոդներում։ Աւշային անօթների համակարգի ֆունկցիայի բարելաւումը կարող է առանցքային քայլ դառնալ Ալցհէյմերի եւ Պարկինսոնի հիւանդութիւնների կանխման համար։

NEWS.am Medicine-ին

 

Related Articles

Back to top button