Ժամանակակից ինքնաթիռները կարող են մեծացնել կլիմայի փոփոխութիւնը
«ԱԼԻՔ» – Լոնդոնի Կայսերական քոլէջի վերջերս կատարած ուսումնասիրութիւնը բացայայտել է կլիմայի վրայ ազդող անսպասելի գործոն. ժամանակակից ինքնաթիռները, որոնք թռչում են մդծ բարձրութեան վրայ, թողնում են ինւերսիոն հետքեր, որոնք նպաստում են գլոբալ տաքացմանը աւելի երկար ժամանակով, քան ինքնաթիռների հին մոդելները, յայտնում է IOPScience-ը:
Ինւերսիոն հետքերը բարակ ամպեր են, որոնք առաջանում են ինքնաթիռի արտանետւած գազերից, հաղորդում է PlanetToday-ը: Այս ամպերը ջերմութիւն են պահում մթնոլորտում՝ մեծացնելով տաքացման էֆեկտը: Չնայած ժամանակակից ինքնաթիռները, ինչպիսիք են Airbus A350-ը և Boeing 787-ը, աւելի քիչ ածխածին են արտանետում, սակայն դրանց ինւերսիոն հետքերը աւելի երկար են մնում մթնոլորտում՝ ստեղծելով լրացուցիչ ազդեցութիւն կլիմայի վրայ:
Օգտագործելով մեքենայական ուսուցումը եւ աւելի քան 64,000 ինւերսիոն հետքերի արբանեակային տւեալները, գիտնականները պարզել են, որ 38,000 ֆուտ (մոտ 12 կմ) բարձրութեամբ թռիչքները հանգեցնում է աւելի երկարատեւ ինւերսիոն հետքերի ձեւաւորմանը: Դա պայմանաւորւած է նրանով, որ մեծ բարձրութիւններում օդն աւելի նոսր է, ինչը իջեցնում է աերոդինամիկ դիմադրութիւնը եւ նւազեցնում վառելիքի սպառումը, բայց միեւնոյն ժամանակ պայմաններ է ստեղծում ինւերսիոն հետքերի առաջացման համար, որոնք դանդաղօրէն ցրւում են:
Հետազօտութիւնը նաեւ ցոյց է տւել, որ մասնաւոր ինքնաթիռներն աւելի շատ հետքեր են թողնում, քան նախկինում ենթադրւում էր, ինչը մեծացնում է դրանց ներդրումը կլիմայի փոփոխութեան մէջ:
Այսպիսով, աւիաընկերութիւնները կանգնած են դժւարին խնդրի լուծման առաջ․ ինչպէս նւազեցնել ածխածնային հետքը՝ ինւերսիոն հետքերի միջոցով չմեծացնելով իրենց ազդեցութիւնը կլիմայի վրայ: