Այլ

Իրենց ունեցածից գոհ մարդիկ աւելի քիչ են հակւած սրտի կաթւած կամ ուղեղի կաթւած ստանալու

Նոր հետազօտութիւնը ցոյց է տւել, որ իրենց ունեցածից գոհ մարդիկ աւելի քիչ են հակւած սրտի կաթւած կամ ուղեղի կաթւած ստանալու: Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Journal of the American Heart Association-ում:

«Մեր բացայայտումները հաստատում են առողջապահական խնամքի ամբողջական մօտեցումը, որտեղ մարդու մտաւոր եւ յուզական բարեկեցութեան բարելաւումը սրտի հիւանդութիւնների եւ ուղեղի կաթւածի կանխարգելման անբաժանելի մասն է համարւում»,- պատմում է Չինաստանում Հեֆէյի գիտութեան եւ տեխնոլոգիաների համալսարանին առընթեր Կաթւածի դէմ պայքարի կենտրոնի փոխտնօրէն, հետազօտութեան աւագ հեղինակ Վէն Սունգը:

Հետազօտութիւնն իրականացնելու համար գիտնականները վերլուծել են Մեծ Բրիտանիայում բժշկական խոշորամասշտաբ տւեալների բազայի՝ Բիոբանկի աւելի քան 120 հազար մասնակիցներից ստացւած տւեալները:

Մասնակիցները լրացրել են հարցաթերթիկներ, որոնցում գնահատել են իրենց բարեկեցութիւնը ընտանիքի, ընկերական յարաբերութիւնների, առողջութեան, ֆինանսների եւ ընդհանուր երջանկութեան նկատմամբ բաւարարւածութեան տեսանկիւնից:

Գիտնականները մարդկանց բարեկեցութիւնը համեմատել են չորս հիմնական սրտանօթային հիւանդութիւնների զարգացման վտանգի հետ: Արդիւնքները վկայում են, որ բարեկեցութեան ամենաբարձր միաւորներ ունեցող մարդանց՝

Սրտանօթների կարծրացման (աթերոսկլերոզի) վտանգը ցածր է 44%-ով,

Ուղեղի կաթւածի վտանգը ցածր է 45%-ով,

Սրտի անբաւարարութեան վտանգը ցածր է 51%-ով,

Սրտի նոպայի վտանգը ցածր է 56%-ով։

Related Articles

Back to top button