Կեանքի առաջին տարիներին երեխաներին չի կարելի քաղցր ուտելիքներ տալ
Հարաւային Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ կեանքի առաջին 1000 օրւայ ընթացքում երեխաների շաքարի ընդունման սահմանափակումը նւազեցնում է հասուն տարիքում շաքարախտի եւ հիպերտոնիայի զարգացման ռիսկը: Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Science ամսագրում։
Գիտնականները կենտրոնացել են Մեծ Բրիտանիայում անցկացւած «բնական փորձի» արդիւնքների վրայ։ Այս ուսումնասիրութիւնը հետազօտել է այն մարդկանց առողջութիւնը, ովքեր իրենց կեանքի առաջին 1000 օրւայ ընթացքում շաբաթական ութ ունցիա շաքար եւ 12 ունցիա կոնֆետ էին օգտագործում: Նման սահմանափակումները կապւած էին Երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ Մեծ Բրիտանիայում սննդի սպառման ռացիոնալացման հետ։ Ստացւած տւեալները այնուհետեւ համեմատւել են առանց սահմանափակումների շաքար օգտագործած անհատների առողջական ցուցանիշների հետ։
Արդիւնքները ցոյց են տւել, որ վաղ տարիքում սննդակարգում քաղցր մթերքների եւ շաքարի մասնաբաժինը նւազեցնելու պարտադրումը երկարաժամկէտ հեռանկարում դրական ազդեցութիւն է թողել առողջութեան վրայ: Գիտնականների խօսքով՝ շաքարախտի եւ հիպերտոնիայի զարգացման ռիսկը այն մարդկանց մօտ, ովքեր մանկութեան տարիներին քիչ շաքար են օգտագործել, նւազել են համապատասխանաբար մօտ 35%-ով եւ 20%-ով՝ մինչեւ 50-60 տարեկան: Բացի այդ, երբ այդ հիւանդութիւններն ամէն դէպքում զարգանում էին, դրանք ի յայտ էին գալիս էին մի քանի տարի ուշ։
Հետազօտութեան արդիւնքները ընդգծում են վաղ մանկութեան ժամանակ լաւ սնւելու պաշտպանիչ դերը: Գիտնականները յուսով են, որ բացայայտումները կարող են դրդել սննդամթերք արտադրողներին նւազեցնել շաքարի պարունակութիւնը սննդի եւ խմիչքների մէջ, որոնք վաճառւում են երեխաների համար:
News.am