Այլ

Աշխարհում կայ մի երկիր, որտեղ մարդիկ խօսում են 840 լեզւով

«ԱԼԻՔ» – Մեր մոլորակը միլիարդաւոր մարդկանց տունն է, որոնք խօսում են հազարաւոր տարբեր լեզուներով: Սակայն աշխարհում կայ միայն մէկ երկիր, որտեղ մարդիկ խօսում են 840 լեզուներով: Այդ երկիրը համարւում է լեզւաբանական առումով ամենաբազմազանն աշխարհում: Տեղեկացնում է IFLScience պարբերականը։

Խօսքը Պապուա Նոր Գւինեայի մասին է. այսօր այնտեղ դեռ խօսում են մօտ 840 լեզու, սա աշխարհում գոյութիւն ունեցող լեզուների ընդհանուր թւի աւելի քան 10%-ն է: Պակաս ուշագրաւ չէ նաեւ այն հանգամանքը, որ չնայած լեզուների նման հարստութեանը, երկրի բնակչութիւնը կազմում է ընդամէնը 10 միլիոն մարդ:

Գիտնականները պարզել են, որ բացի երեք պաշտօնական լեզուներից, Պապուա Նոր Գւինեայում կան նրա հսկայական էթնիկ եւ մշակութային բազմազանութիւնն արտացոլող հարիւրաւոր այլեւայլ տեղական լեզուներ:

Related Articles

Back to top button