Այլ

Ուշ քնելու սովորութիւնը կարող է քաշի աւելացման յանգեցնել

Կէսգիշերից յետոյ քնելու սովորութիւնը կարող է բացասաբար ազդել աղիների աշխատանքի, հորմոնալ մակարդակի, հոգեկան վիճակի եւ կազմւածքի վրայ։ Այս մասին Surrey Live-ի հարցազրոյցում ասել է ամերիկացի գաստրոէնտերոլոգ Սաուրաբհ Սեթհին։

Մասնագէտի խօսքով՝ կանոնաւոր քնի պակասի առաջին հետեւանքներից մէկը ախորժակի աւելացման պատճառով քաշի աւելացումն է։ Դրան յաջորդում են ապատիան, քրոնիկական վատ տրամադրութիւնը եւ կոգնիտիւ կարողութիւնների՝ յիշողութեան, կենտրոնացման եւ մտածողութեան վատթարացումը։

Բժիշկ Սեթհին նշել է, որ ժամանակի ընթացքում քնի պակասը սկսում է ազդել օրգանիզմի բոլոր համակարգերի, առաջին հերթին հորմոնների, լեարդի եւ աղիների աշխատանքի վրայ:

Փորձագէտն աւելացրել է, որ պարբերաբար ուշ քնելը կարող է զգալիօրէն թուլացնել հոգեկան առողջութիւնը։ Սեթհին ընդգծել է, որ ֆիզիկական եւ էմոցիոնալ բարեկեցութիւնը պահպանելու համար կարեւոր է ամէն գիշեր քնել նոյն ժամին, գերադասելի է մինչեւ կէսգիշեր։ Նա աւելացրել է, որ չափահաս մարդը պէտք է քնի օրական առնւազն եօթից ինը ժամ:

news.am

Related Articles

Back to top button