Մշակւել է հակաբիոտիկների ազդեցութիւնը ուժեղացնող միջոց

«Սիրիուս» գիտատեխնոլոգիական համալսարանի Թարգմանական բժշկութեան գիտական կենտրոնի մասնագէտները սինթեզել են նոր քիմիական միացութիւններ, որոնք ունակ են ակտիւացնել վտանգաւոր վարակների բուժումը։ Խօսքը վերաբերում է այն մանրէներին, որոնք դիմացկունութիւն են ձեռք բերում աւանդական հակաբիոտիկների նկատմամբ։
Յայտնագործութեան հեղինակները պարզաբանում են, որ ստացւած միացութիւնները գործում են մանրէային պաշտպանութիւնը ճնշելու միջոցու եւ նւազեցնում են վարակների կայունութիւնը բուժման նկատմամբ, հաղորդում է Planet Today-ը։ Փորձերի գլխաւոր թիրախը դարձել է այն ֆերմենտը, որը արտադրում են ծծմբաջրածնի արտադրութեան համար պատասխանատու մանրէները։ Վերջինս օժտւած է սթրեսակայուն յատկութեամբ, յատկապէս՝ հակաբիոտիկների ընդունման ֆոնին։
Ներկայումս լայն տարածում են գտել կարբապենեմազա արտադրող էնտերոբակտերիաները, սակայն դրանցով պայմանաւորւած վարակների բուժումը մնում է շատ թանկարժէք։ Նոր մօտեցումը, որը հիմնւած է «սիներգիստ-հակաբիոտիկ» համակցութիւնների օգտագործման վրայ գիտնականներին առաւել առաջնահերթ է թւում։ Այն համատեղում է արդիւնաւէտութիւնը սինթեզի պարզութեան եւ արտադրութեան ծախսերի մատչելիութեան հետ, պնդում են «Սիրիուս» գիտատեխնոլոգիական համալսարանի Թարգմանական բժշկութեան գիտական կենտրոնի աշխատակիցները։
Հետազօտութեան հեղինակները նշում են նաեւ, որ ստացւած մոլեկուլներից մէկը յատկապէս արդիւնաւէտ է եղել որպէս կատալիզատոր յայտնի հակաբիոտիկների՝ նորզֆլոքսացինի, գենտամիցինի, մեխոպէնեմի եւ սեֆեպիմի ազդեցութեան դէպքում։ Այս մոլեկուլը առաւել արդիւնաւէտ է եղել MRSA-ի նկատմամբ, որը վտանգաւոր հիւանդութիւնների պատճառ է հանդիսանում, այդ թւում՝ թոքաբորբ, մաշկային ինֆեկցիաներ եւ միզուղիների խնդիրներ։
News.am