Ինչպէ՞ս է սննդակարգն ազդում քաղցկեղի առաջացման ռիսկի վրայ

Գերմանիայում քաղցկեղի մօտ 200 հազար դէպք կարող էր կանխւել կենսակերպի փոփոխութեամբ, ըստ գերմանական քաղցկեղի հետազօտութիւնների կենտրոնի (DKFZ) ուսումնասիրութեան, որը կազմում է երկրում բոլոր դէպքերի մօտ 40%-ը։ Փորձագէտները մինչեւ սեպտեմբերի 8-ը տեւած քաղցկեղի կանխարգելման շաբաթւայ շրջանակում պատմել են իրենց խորհուրդների մասին, գրում է Tagesschau-ն։
Հիմնական ռիսկի գործօնը, որի վրայ կարելի է ազդել, ծխելն է։ Եթէ խօսենք սննդակարգի մասին, ալկոհոլն առաջին տեղում է. այն մեծացնում է լեարդի եւ կերակրափողի համար ռիսկերը։ Հիւանդանալու հաւանականութիւնը եւս մեծանում է մարմնի զանգւածի ինդեքսի աճին զուհգահեռ, իսկ բարձր կալորիականութեամբ սննդակարգերը եւ ճարպակալումը նպաստում են խրոնիկական բորբոքմումներին։
Գիտնականները «քաղցկեղածին» են համարում վերամշակւած, այսինքն՝ աղի, չորացրած, խմորւած, ապխտած եւ այլ կերպ մշակւածը միսը, դրանց թւում են դասւում նրբերշիկը, խոզապուխտը, երշիկեղէնը, պահածոյացւած միսը եւ կիսաֆաբրիկատները։
Կա՞յ արդեօք «պաշտպանիչ» սննդամթերք։ Գիտնականները կարծում են, որ «բուսական սննդամթերքներով հարուստ բազմազան սննդակարգը», որը ուղեկցւում է ֆիզիկական վարժութիւններով, պարզապէս կնւազեցնի քաղցկեղի առաջացման ռիսկը։ Կանաչ թէյը կարող է միաժամանակ նւազեցնել քաղցկեղի որոշ տեսակների զարգացման ռիսկը։
«Կանոնաւոր կերպով ուտէք ամբողջահատիկ մթերքներ, լոբազգիներ, միրգ եւ բանջարեղէն, հազւադէպ՝ բարձր կալորիականութեամբ սնունդ եւ վերամշակւած միս։ Խուսափէք շաքարային ըմպելիքներից, խմէք քիչ,»,- ամփոփել են գիտնականները։
News.am