Իսրայէլի կառավարութիւնից արձագանգել են Հայաստանի կողմից Պաղեստինի պետութեան ճանաչմանը
«ԱԼԻՔ» – Պաղեստին պետութիւնը ճանաչելու վերաբերեալ Երեւանի որոշումը բացասաբար կանդրադառնայ Իսրայէլի հետ Հայաստանի յարաբերութիւնների վրայ, յայտարարել է Իսրայէլի վարչապետի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Տեղեկացնում է Yerevan.today-ը:
«Հայաստանի կողմից Պաղեստին պետութեան ճանաչումը նւէր է ՀԱՄԱՍ-ի եւ այլ պաղեստինեան խմբաւորումների «ահաբեկիչների եւ մարդասպանների համար»։ Այս քայլը երկարաժամկէտ լուրջ հետեւանքներ կունենայ Իսրայէլի եւ Հայաստանի յարաբերութիւնների վրայ»,- գրել է Նեթանիահուի խորհրդականը Տելեգրամի իր ալիքում։
Նշենք, որ Պաղեստինի պետութիւնը ճանաչելու վերաբերեալ ՀՀ որոշման հրապարակումից յետոյ, Իսրայէլի ԱԳ նախարարութիւնը կանչել էր իր երկրում Հայաստանի դեսպանին։
Իսրայէլի ԱԳՆ-ի հրապարակած յայտարարութիւնում նշւել էր, որ Երեւանի դիւանագիտական ներկայացուցչին հրաւիրել են «խիստ նկատողութիւն յայտնելու համար»։ Պատճառը Պաղեստինը որպէս ինքնիշխան պետութիւն ճանաչելու Հայաստանի որոշումն է։