Քաղաքական

Գեղամ Մանուկեան. «Սուգն ու ոգեկոչումը նոյնն է, դահիճը՝ եւս»

«ԱԼԻՔ» – Օգոստոսի 3-ը Իրաքում ԴԱԷՇ-ի ահաբեկչական խմբաւորման կողմից իրականցրած եզդիների ցեղասպանութեան միջազգայնօրէն ընդունւած օրն է: Ֆէյսբուքեան իր էջում այդ թեմային է անդրադարձել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամաւոր Գեղամ Մանուկեանը.

«Այսօր մենք յիշատակում ու ոգեկոչում ենք մեր եզդի եղբայրական ժողովրդին պատուհասած ողբերգութեան՝ Շանգալում եզդիների ցեղասպանութեան 10-րդ տարելիցը:

Թուրքական աջակցութիւնը վայելող ծայրայեղականների զոհը դարձան Շանգալի շրջանի հազարաւոր անմեղ մարդիկ՝ կին, երեխայ, շինական:

Հազարաւորներն առեւանգւեցին: Տասնեակ հազարաւորները դարձան գաղթական: Նայէք այս երկու պատկերին. 2014 թւական, Հիւսիսային Իրաք, Շանգալ եւ 1915 թւական, Արեւմտեան Հայաստան…

Նոյն պատկերը, նոյն թուրքական ձեռագիրը… Սուգն ու ոգեկոչումը նոյնն է, դահիճը՝ եւս, արդարութիւնն ու արդարադատութիւնը՝ մեր զոյգ ժողովրդինը, որը յաղթանակելու է»,- գրել է նա:

Related Articles

Back to top button