Հայաստան - ԱրցախՔաղաքական

Լարիսա Ալավերդեան. «Եղել է պայմանաւորւածութիւն. Փաշինեանն ազդակ տւեց, որ յարձակւեն»

ՀՀ Մարդու իրաւունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդեանն այն կարծիքին է, որ Հայաստանում երբեք այնպիսի անարխիկ վիճակ չի եղել, ինչպես Նիկոլ Փաշինեանի օրօք:

«Ալիեւը համարում է ամբողջ այս տարածքն ադրբեջանցիների պատմական հայրենիք, ինչը, իհարկէ, ո՛չ պատմական, ո՛չ իրաւական որեւէ հիմք չունի: Ալիեւը չի պատրաստւում խաղաղութեան պայմանագիր ստորագրել, նա կապիտուլիացիայի ենթարկած պետութեան հանդէպ իր պահանջներն է ներկայացնում, եւ չեմ կարծում, որ ներկայ իշխանութիւնները չգիտէին դրա մասին: Ես չեմ ուզում անդրադառնալ, որ 2020 թւականին էլ էր պայմանաւորւած պատերազմ, գլխաւոր հրամանատարն է դա խոստովանել, եւ 2023 թւականի զինաթափումն էլ գլխաւոր հրամանատարի հրամանն էր: Նա անսահման ցինիզմով հաստատում է այն, ինչ ասում էի 2018 թւականից, որ այս իշխանութիւնը եկել է յստակ ծրագրով՝ Արցախը օր առաջ յանձնել Ադրբեջանին: Բայց հնարաւոր էլ չէ միայն Արցախով սահմանափակւել, որովհետեւ Ադրբեջանն ինչպէս որեւէ իրաւական հիմք չունի Արցախը պահանջել, այնպէս էլ՝ Հայաստանից տարածքներ»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասել է նա:

«Այս ամբողջի նպատակը նախ՝ Արցախը Ադրբեջանին յանձնելն էր, երկրորդ՝ Հայաստանը դարձնել Ադրբեջանի կցորդ, որն իր հերթին՝ Թուրքիայի կցորդն է: Հէնց Իլհամ Ալիեւը փորձեց փոքր-ինչ ինքնուրոյնութիւն ցուցաբերել միջազգային հարթակներում, իր ծնող Թուրքիան՝ յանձնի Էրդողանի, ուղղակի գլխին տւեց, ասաց, որ իրենք են մտել Արցախ… Փաշինեանն ասում է, որ կարող էր Արցախը տալ՝ առանց զոհերի, դա չի՞ նշանակում, որ եղել է պայմանաւորւածութիւն: Երբ Ստեփանակերտում յատուկ իր ձայնով ասում էր՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ, դա է եղել ազդակը, որ՝ կարող էք յարձակւել: Ադրբեջանը երբեք չի ունեցել ռազմական յաղթանակներ եւ չի ունենալու, եւ Թուրքիան ասաց՝ ես կանեմ, եւ արեց ՆԱՏՕ-ի աչքի առաջ»,- ընդգծել է ՀՀ Մարդու իրաւունքների առաջին պաշտպանը:

Նա շեշտել է՝ Ադրբեջանը մինչ այսօր չունի որեւէ իրաւական հիմքերով սահմաններ, մանաւանդ՝ ճանաչւած. «Այդ բոլոր յոխորտանքները, որ միջազգային հանրութիւնը ճանաչել է 1991 թւականին, խելացի ձեռքերում այդ փաստարկներն անմիջապէս փլուզւում են, որովհետեւ երբեւիցէ Ադրբեջանը ո՛չ մինչեւ Սովետական Միութիւն, ո՛չ սովետական ժամանակ, ո՛չ դրանից յետոյ չի ունեցել ինքնիշխանութիւն այն տարածքների հանդէպ, որի հանդէպ ունի նկրտումներ, այդ թւում՝ Արցախը»:

Դիտարկմանը՝ Դուք ասում էք՝ Ադրբեջանը չունի ճանաչւած սահմաններ, իսկ Նիկոլ Փաշինեանը Հայաստանի սահմաններն է կասկածի տակ դնում, ասում է՝ կադաստրի վկայական չունենք, Լարիսա Ալավերդեանն այսպէս է արձագանգել. «Դա սուտ է, նա կա՛մ կարդալ չգիտի, կա՛մ՝ չգիտեմ… Որովհետեւ այդ բոլոր փաստաթղթերը կան, բայց անգամ այդ փաստաթղթերն եմ ես մերժում, որովհետեւ Ադրբեջանը հրաժարւում է այդ փաստաթղթերից, ինչը նշանակում է, որ նրա բոլոր պահանջները կապիտուլիացիայի ենթարկւածից յաղթած պետութեան պահանջներ են: Ալիեւը շատ լաւ հասկանում է, որ Արցախի տարածքն ամբողջովին ագրեսիայի արդիւնքում ձեռք բերւած տարածք է, եթէ որեւէ մէկը կասկածում է, թող ծանօթանան այդ բոլոր փաստաթղթերին: Ալիեւն ունի խելացի խորհրդականներ եւ հասկանում է, որ ԵԱՀԿ ՄԽ գործիքը կաշխատի ոչ թէ՝ յանուն արդարութեան, այլ՝ որպէս ճնշման մեխանիզմ Ադրբեջանի վրայ ամենատարբեր հարթակներում: Քանի որ Էրդողանն էլ Ալիեւին ասաց՝ տեղդ ճանաչիր, նա առաւել եւս ունի այդ մտահոգութիւնները»:

Անդրադառնալով այս իրավիճակում Փաշինեանի եւ նրա կնոջ ակտիւութեանը, Լարիսա Ալավերդեանը նկատել է. «Հեծանիւ քշելը սկսեց այն բանից յետոյ, երբ Բագրատ Սրբազանը յիշեցրեց, որ մի ժամանակ նա հեծանիւ էր քշում. դա ոչ հասուն մտքի արձագանգ է, ախ, դուք ասում էք՝ հեծանիւ չես քշո՞ւմ, ահա ձեզ հեծանիւ: Բայց նրանց հետեւողական քաղաքականութիւնն է՝ քանդել Հայաստանը եւ դարձնել Արեւմուտքի համար այն միջանցքը, որի մասին երազում են դեռ Գոբլի ժամանակից, որ Կենտրոնական Ասիան կախւած չլինի Ռուսաստանից, այլ կախւած լինի իրենցից: Իրենք առաջին մասն են միայն ասում, ես երկրորդն էլ ասեմ, որ իրենք ուզում են՝ բոլոր պետութիւնները կախւած լինեն իրենցից: Մի՞թէ դա չեն հասկանում այդ նոյն Կենտրոնական Ասիայի երկրները: Այդպէս մի աչքով մի նայէք նրանց, ես լաւ ծանօթ եմ Ուզբեկստանին, Կիրգիզստանին, Ղազախստանին, որն այնպիսի նկրտումներ ունէր…

Ես երբեք ուշադրութիւն չէի դարձնի պաշտօնատար անձի կնոջ խիստ մոդայիկ անդրաւարտիքներին, եթէ դա չարւէր ցուցադրաբար: Նրանք ցոյց են տալիս, թէ ամէն ինչ լաւ է. ամօթ է թանկարժէք մեքենայի մէջ նստել եւ ցոյց տալ դա այն երկրում, որտեղ 6 տարւայ ընթացքում աճել է ծայրայեղ աղքատութեան մակարդակը, երբ բարձրացել է թմրամիջոցների ներկրումը: Այդ թափով ներկրումների աճը տեղի է ունենում այն դէպքում, երբ դրան նպաստում են իշխանութիւնները, միջազգային պրակտիկան դա է: Ծանր եւ առաւել ծանր յանցագործութիւնների թիւն օրէցօր մեծանում է: Այսինքն՝ ամօթ է, երբ դու քաոս ես մտցրել քո երկրում, եւ այդպէս ես անում: Իմ միջազգային գործընկերներն էլ են ասում, որ այսպիսի անարխիկ վիճակ երբեք չի եղել Հայաստանում»:

Related Articles

Back to top button