Բաքւում այրել են մուսուլմանների Սուրբ գիրքը՝ Ղուրանը
«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ- Ոմն Ալխան Նաբիեւ անունը կրող բաքւեցի հրեայ երգիչ սոցիալական ցանցերով տարածել է իր ձեռամբ այրւող Ղուրանի տեսանութը:
Այս մասին է տեղեկլացրել «Ադրբեջանական հետազօտութիւնների կենտրոն» տելեգրամային ալիքը եւ նշել, որ Ալիեւի ռեժիմը Ադրբեջանը վերածել է սատանաների որճի:
Աղբիւրի համաձայն՝ նոյն անձի ֆէյսբուքեան էջում կայ Իսրայէլի դրօշի նկարը, որին դաջւած է բռունցք, ինչը լաւագոյնս ներկայացնում է սիոնիստական ֆաշիզմի եւ Բաքւի տէրերի մօտեցումները մուսուլամանների եւ առհասարակ իսլամական քաղաքակրթութեան նկատմամբ:
Առաւել ուշագրաւը նոյն օրւայ Ալիեւի ելոյթն է Շուշիի Իրանական Գուհար-աղա մզկիթի մասին, որտեղ «Բաքւի նահանգապետ»-ը (ձեւակերպումը աղբիւրինն է) իր արդէն չզարմացնող ելոյթում նշել է, որ Իրանը ապօրինի կերպով վերանորոգումներ էր կատարում Շուշիի մզկիթում, իսկ նրանք մզկիթի անունն էլ դարձրել էին «պարսկական» մզկիթ։
«Մենք Իրանին ասել եմք, որ դուք նոյնիսկ այս տարածաշրջանում յայտնւելու իրաւունք չէք ունեցել»,- նշել է Հէյդար Ալիեւի տղան եւ յաւելել, որ Իրանը դա արել է Հայաստանին իր աջակցութիւնը ցոյց տալու համար։
Վերադառնալով բուն խնդրին Կովկասի հարցերով փորձագէտ Էհսան Մովահեդիանը եւս նշել է, որ ընդհանրապէս, Ղուրանը հրեայ անհաւատներին «մերժւած ժողովուրդ» որակումն է տւել։ «Նրանք ունեն ծաղրի, թշնամանքի եւ դաւադրութեան ուրոյն ոճ, որը չես գտնելու որեւէ այլ ժողովրդի մօտ»,- յաւելել է նա:
Այս կապակցութեամբ պէտք է յիշեցնել, որ նման նրբերանգ պարունակող խնդիրների հանրայնացնումը, յատկապէս, կենցաղային ծանրագոյն պայմաններից ու դժգոհութեան լարի վրայ անտարբեր դարձած ժողովրդի դէպքում, ինչպիսին Ադրբեջանի Հանրապետութիւն կոչւող տարածքներում ապրող բնակչութիւնն է, առնւազն փորձ է՝ «ժողովրդի խղճի» նահանջն արձանագրելու: Այն հայ ժողովուրդը նկատել է դեռ Արցախեան գոյապայքարի ընթացքում հայ գերիների ու խաղաղ բնակչութեան խոշտանգումների ու գլխատումների բազմաթիւ դէպքերով, իսկ ամենավերջինը ցեղասպանութեան բոլոր յատկանշերն ունեցող արցախահայութեան բռնի տեղահանութիւնն ու վտարումն էր իր պատմական բնօրրանից, կամ պատմամշակութային կոթողների աւերումով ու պատմութիւնը նենգափոխելու օրինակներով:
Վերադառնալով «Ադրբեջանական հետազօտութիւնների կենտրոն» տելեգրամային ալիքի հրապարակմանը պէտք է նշել, որ մեր դիտարկած տրամաբանութեան թելն այս անգամ իսրայէլցի մէկ այլ երգչի Օֆեր Լեւինի ձեռքում է: Նա վերջերս կոչով է հանդէս եկել, որտեղ Նեթանիահուից ուզել է միջուկային ռումբեր նետի Եմէնի եւ Իրանի վրայ, որոնց նա անւանել է «Իսրայէլն ատողներ»։
Նա «Բիբի»-ին յորդորել է համաշխարհային պատերազմ սկսել եւ վստահեցրել, որ «ոչ մի ռումբ էլ իրենց չի հասնի, քանի որ այն կը փակւի հրեշտակների կողմից»։
Մեկնաբանութիւնների բաժնի պատասխան գրառումներում իրեն հրեայ անւանող օգտատէրերից մէկն անգլերէնով նշել է. «Սիոնիստները տեսնես՝ ինչքան են իրենց գլուխը տւել այդ «աղաչանքի պատին», որ էդպէս շարժւել է: Չնայած դրանք ի ծնէ շարժւած ուղեղով են լոյս աշխարհ գալիս»:
Մէկ այլ օգտատէր նշել է. «Տեսէք ում հետ ենք դարձել 8 միլիարդ (աշխարհի բնակչութեան թւաքանակը-ԽՄԲ.): Առաջին անգամը չէ, որ սիոնիզմը չի զարմացնում իր տարօրինակութիւններով: Նոյնպէս առաջին անգամը չէ, որ յանուն երեւալու՝ սուրբ գրքեր են այրում: Ուղղակի անտեսւածի ու դաժան մանկութիւն ապրած մարդու պատկեր են ներկայացնում այդպիսիները»: