Թրամփ. «Բայդէնի վարչակազմն առանց պահուստի է թողել ԱՄՆ զինւnրականներին»
«ԱԼԻՔ» – Բայդէնի վարչակազմն առանց զինամթերքի է թողել ԱՄՆ զինւորականներին, քանի որ դրանք ուղարկում է Ուկրաինա: Այս մասին ըստ ամերիկեան ԶԼՄ-ների՝ յայտարարել է Դոնալդ Թրամփը։
Մենք կրկին զինամթերք չունենք, քանի որ այդ տղաները (ներկայիս իշխանութիւնները) դրանք տւել են Ուկրաինային։ Նրանք ուղարկել են հսկայական քանակութեամբ հրթիռներ, արկեր եւ այլն»,- ասել է Թրամփն ԱՄՆ ռազմածովային ուժերի նախկին զինծառայող Շոն Ռայանի հետ զրոյցի ընթացքում:
Առանց Արեւմուտքի օգնութեան Ուկրաինան «կը պարտւէր առաջին շաբաթւայ ընթացքում»,- յաւելել է նա:
Թրամփը աւելի վաղ յայտարարել էր, որ եթէ յաղթի նոյեմբերին կայանալիք ընտրութիւններում, անմիջապէս կապ կը հաստատի Ռուսաստանի եւ Ուկրաինայի առաջնորդների հետ եւ կոչ կանի նրանց նստել բանակցութիւնների սեղանի շուրջ:
Քաղաքական գործիչը նաեւ խոստանում է կանխել երրորդ համաշխարհային պատերազմը, որը, ըստ նրա, կարող է սկսւել Բայդէնի վարչակազմի քաղաքականութեան շնորհիւ։