ԻրանՔաղաքական

Նախագահ Փեզեշքիան. «Խոստանում ենք ժողովրդին, որ կատարելու ենք մեր խոստումները»

«ԱԼԻՔ» – Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանը երէկ՝ երեկոյեան մասնակցել է իր առաջին հեռուստատեսային հարցազրոյցին:

Նախագահը ներկայացրել է երկրի վիճակի վերաբերեալ իր գնահատականը՝ նշելով, որ անցեալ մէկ ամսւայ ընթացքում տարբեր ոլորտների պատասխանատուների հետ քննարկել է այն կարեւոր խնդիրները, որոնք այսօր առկայ են երկրում. գնաճն ու թանկութիւնը, տարբեր խաւերի պահանջներն ու խնդիրները, էներգետիկ անհաւասարակշռութիւնը եւ այլն:

«Պէտք է առաջ շարժւել համերաշխութեամբ եւ յստակ տեսլականով, պէտք է օրինակ դառանք, որպէսզի միւսները հետեւեն մեզ: Այս նպատակին հասնելու համար, անհրաժեշտ է յարգել էլիտային, ներդնողներին ու արտադրողներին, եւ թոյլ տալ նրանց դերակատարում ունենալ: Ստեղծելու ենք այնպիսի համակարգ, որտեղ փոխնախարարներն ու նահանգապետները կընտրւեն ըստ արժանիքների եւ կը ծառայեն մեր ժողովրդին: Մեր ցուցանիշը ժողովրդի գոհունակութեան ապահովելն է»,- ասել է նախագահը՝ նշելով, որ կառավարութիւնը մշակում է բիւջէի նախագիծը, եւ յոյս ունի, որ մինչ նոյեմբեր ամիսը այն կը ներկայացնի խորհրդարանին: Ըստ նրա՝ արդար մօտեցումը, անապահով խաւերի նկատմամբ յատուկ մօտեցումը, խտրականութեան վերացումը եւ վճարման մեխանիզմները հաշւի են առնւելու բիւջէի նախագծում:

Սղաճը զսպելու եւ կարգաւորելու կառավարութեան ծրագրի վերաբերեալ հարցին ի պատասխան, Փեզեշքիանը նշել է. «Երէկ էկոնոմիկայի նախարարը ներկայացրեց այս կապցութեամբ քաղաքականութիւնն ու ծրագրերը: Սա մասնագիտական խնդիր է, կապւած զարգացման 7-րդ ծրագրի հետ: Եթէ լինի ներքին համախմբւածութիւն, մենք կարող ենք վերացնել տարաձայնութիւնները, լուծել մեր խնդիրներն աշխարհի հետ եւ առաջ շարժւել»:

Հանրապետութեան նախագահն անդրադարձել է նաեւ 8 տոկոսանոց տնտեսական աճի ապահովման հնարաւորութեանը՝ նշելով, որ այդ ցուցանիշին հասնելու համար անհրաժեշտ է առնւազն 100 մլրդ. դոլարի արտասահմանեան ներդրումներ. «Ըստ փորձագէտների ու տնտեսագէտների՝ 8% տնտեսական աճի հասնելու համար 200-250 մլրդ. դոլարի ներդրում է պէտք: Երկրում մեր կապիտալը 100 մլրդ. դոլարի սահմանը չի անցնում, այսպիսով, մեզ անհրաժեշտ է 100 մլրդ. դոլարի արտասահմանեան կապիտալ, եւ դա վերաբերում է աշխարհի եւ հարեւան երկրների հետ մեր յարաբերութիւններին, ինչպէս նաեւ իրանական սփիւռքի կապիտալի ներգրաւմանը: Զարգացման 7-րդ ծրագիրը պէտք է հիմք հանդիսանայ, եւ եթէ շտկման կարիք ունի, դա պէտք է արւի: Մենք պէտք է լուծենք ներքին տարաձայնութիւնները, խնդիրները հարեւանների ու աշխարհի հետ: Ինչեւէ, տնտեսութիւնը կապւած է արտաքին գործօնների հետ»,- յստակեցրել է նա:

Նախագահը խօսել է նաեւ այլ օրակարգային թեմաների, այդ թւում՝ կիբերտածութեան խնդիրների եւ կառավարութեան նահանգային այցերի ու ժողովրդի հետ անմիջական շփումների մասին. «Մենք խոստանում ենք ժողովրդին, որ կատարելու ենք մեր խոստումները, եւ մինչեւ վերջ կանգանծ ենք մնալու նրանց կողքին»,- եզրափակել է նա:

Related Articles

Back to top button