ԻրանՀայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

««Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերեալ Իրանի ռազմավարական ճանապարհային քարտէզը» 📢

Քննարկում՝ Մերձաւոր Արեւելքի ռազմավարական հետազօտութիւնների գիտահետազօտական կենտրոնում

«ԱԼԻՔ», Կ. Դ. – «Զանգեզուրի միջանցք»-ը եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան անխախտ դիրքորոշումն այս մասին, քննարկումների եւ տարաբնոյթ մեկնաբանութիւնների պատճառ է հանդիսացել  իրանական քաղաքական, իրաւական ու փորձագիտական  շրջանակների մօտ:

Երէկ՝ սեպտեմբերի 16-ին Թեհրանում, Մերձաւոր Արեւելքի ռազմավարական հետազօտութիւնների գիտահետազօտական կենտրոնում տեղի ունեցաւ «ռազմավարական ճանապարհային քարտէզ» նիստերի առաջին քննարկումը, հետեւեալ խորագրով. ««Զանգեզուրի միջանցք»-ի հարցով Իրանի ռազմավարական ճանապարհային քարտէզը»:

Քննարկման ընթացքում, որը վարում  էր Մերձաւոր Արեւելքի ռազմավարական-գէոպոլետիկ հարցերի ուսումնասիրութեան խմբի տնօրէն դոկտ. Ամիր Հուշանգ ՄիրՔուշեշը, դասախօսները քննադատական հայեացքով անդրադարձան ադրբեջանաիսրայէլական յարաբերութիւնների սերտացմանը, արտատարածաշրջանային ուժերի միջամտութեանը տարածաշրջանում, որի նպատակն. ըստ նրանց՝ տարածաշրջանում Իրանի ներգրաււածութիւնը չէզոքացնելն է: Նրանք կարեւորեցին Իրան-Հայաստան ռազմավարական ու սերտ համագործակցութիւնը, եւ ընդգծեցին տարածաշրջանային հարցերում Իրանի ներգրաււածութեան անհրաժեշտութիւնը:

Ելոյթով հանդէս եկաւ Համալսարանի դասախօս, անվտանգութեան-ռազմական հարցերով վերլուծաբան դոկտ. Հասան Ալային՝ քննարկելով «Զանգեզուրի միջանցք»-ի անվտանգային ու ռազմական ոլորտները: Նա կարեւորեց Իրան-Հայաստան սահմանի անխախտ գոյութիւնը՝ դատապարտելով բոլոր այն ջանքերը որոնք միտում են վերացնել Իրան-Հայաստան դարաւոր բարեկամական սահմանը:

Նախկին դիւանագէտ, վերլուծաբան եւ թարգմանիչ Ֆերէյդուն Մաջլեսին անդրադարձաւ «Զանգեզուրի միջանցք»-ի իրաւա-քաղաքական  ասպեկտին: Վերլուծաբան եւ թարգմանիչ դոկտ. Ռահման Ղահրամանփուրը, իր ելոյթի ընթացքում անդրադարձաւ «Զանգեզուրի միջանցք»-ի հարցով Թուրքիայի նպատակներին եւ կիրառած քաղաքականութեանը: Համալսարանի դասախօս, Ռուսաստանի հարցեով փորձագէտ դոկտ. Մահմուդ Շուրին էլ անդրադրձաւ այդ հարցով Ռուսաստանի դիրքորոշմանը եւ նկատառումներին:

Վերջում ներկաներին հարցումների առիթ տրւեց:

Related Articles

Back to top button