Կաթողիկոսի դիւանագիտական պաուզան եւ հզօր ապտակը Նիկոլին, Աննային եւ Ալիեւին
Բագրատ Սրբազանի առաջնորդած Սրբազան Պայքարի սկզբում Մայր Աթոռի եւ մասնաւորապէս՝ Վեհափառ Հայրապետի դիրքորոշումը պարզ էին թւում՝ Բագրատ Սրբազանը սկսել է պայքարը Կաթողիկոսի օրհնութեամբ, իսկ Մայր Աթոռը պահանջում է Փաշինեանի հրաժարականը։
Շարժման պասիւացմանը զուգահեռ, սակայն, Մայր Աթոռն իր միւս Սրբազաններով հանդերձ վերցրեց պաուզա նիկոլիզմի դէմ պայքարում։ Պաուզա, որի վերջակէտը կարծես թէ դրւեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայէլ Սրբազանի սկանդալային յայտարարութեամբ. «Մենք (այսինքն՝ եկեղեցին) չենք պարտադրում իշխանութեան հրաժարական տալ, կարող են ապաշխարել եւ…» եւ այլն եւ այլն։
Հայրենիքի համար նւիրումով պայքարող մարդկանց համար եկեղեցու պաուզան ու հողատուներին եւ հայերին սպանդի ուղարկողներին ապաշխարելու հնարաւորութեան մասին ակնարկելը, մեղմ ասած, առաջացրել էր տարակուսանք, վհատութիւն ու Մայր Աթոռի նկատմամբ անվստահութիւն։ Անհասկանալի էր եկեղեցու՝ իր իսկ սպասաւորի պայքարը կարծես «անտէր» թողնելն ու դաւաճանների հետ լեզու գտնելու քայլերը։ Առաւել անհասկանալի էր ապազգային ուժերին Մայր Տաճարի վերաօծման արարողութեանը հրաւիրելը։
Վերաօծման փառայեղ կազմակերպւած արարողութեանը պարզ դարձաւ այս քայլերի տրամաբանութիւնը։ Կաթողիկոսն արարողութեան աւարտին հնչեցրած իր պատգամով ու յայտարարութիւնով փաստացի ջնջեց նիկոլական ողջ փիլիսոփայութիւնը, պատռեց Ալիեւ-Նիկոլ տանդեմի քարոզած խաղաղութեան կեղծիքը, եւ ցոյց տւեց, որ Հայաստանն ու հայ մարդը «տէր ունեն», չեն հրաժարւել իրենց շահերից։
Այս պաուզան օգտագործւեց Նիկոլի ու Աննայի զգօնութիւնը թուլացնելու համար, որպէսզի նրանք ու իրենց ենթակաները անվախ կերպով գան ու մասնակցեն արարողութեանը։ Գան, որպէսզի ողջ աշխարհի ու Նիկոլի առաջ Վեհափառ Հայրապետը կանգնի ու ասի՝
-Ադրբեջանն ու իր ղեկավար Իլհամ Ալիեւը ագրեսոր են, որոնց պէտք է զսպել, այլ ոչ թէ նրանցից խաղաղութիւն մուրալԱրցախի հարցը փակւած չէ:
-Արցախահայութիւնը մղձաւանջի մէջ է, եւ միասնական հայ ժողովրդի աջակցութեան կարիքն ունի:
-Բաքւումում պահւող հայ «ձերբակալւածները» գերիներ են:
-Պատմական Հայաստանը իրական Հայաստանին հակադրելը տուպիզմ է, որը միայն քայքայում է երկիրը:
-Եկեղեցու դէմ պայքարել նշանակում է պայքարել սեփական երկրի դէմ։
Այս բոլոր խօսքերը ուղղւած էին ոչ միայն Նիկոլին, այլ նաեւ միջազգային հանրութեանն ու Իլհամ Ալիեւի ահաբեկչական ռեժիմին, որպէսզի յիշեցնեն՝ Հայաստանի ազգային ուժերը միասնական են իրենց եկեղեցով ու լաւ են գիտակցում իրենց ազգային շահը։
Կաթողիկոսը ստորացրեց Նիկոլ-Աննա-Ալիեւ եռեակին ու հայ ժողովրդին ուժեղ լինելու պատգամ տւեց։
Hayeli.am