Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական
Ալիեւի օգնական. «Հայաստանը պէտք է հետաքննի ռազմական յանցագործութիւնները եւ պատժի մեղաւորներին»

«ԱԼԻՔ» – «Հայաստանը պէտք է պատշաճ կերպով հետաքննի ռազմական յանցագործութիւնները եւ պատժի բոլոր մեղաւորներին»,-այս մասին ըստ հայաստանեան ԶԼՄ-ների՝ X սոցիալական ցանցի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական-նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականութեան վարչութեան ղեկավար Հիքմեթ Հաջիեւը։
«Հայաստանը պէտք է ցոյց տայ իր իրական հաւատարմութիւնն անցումային արդարադատութեանը եւ յետկոնֆլիկտային հաշտեցմանը՝ ճանաչելով իր պետական պատասխանատւութիւնն այդ բոլոր յանցագործութիւնների համար, և պատշաճ կերպով հետաքննի ու պատժի բոլոր ռազմական յանցագործներին»,– յայտարարել է նա։
Յիշեցնենք, որ օրեր առաջ նման յայտարարութիւն էր արել նաեւ Ալիեւը` նշելով, որ «եթէ Հայաստանը խաղաղութիւն է ուզում, պէտք» է պատժի ադրբեջանցիների դէմ վայրագութիւններ իրականացնողներին»։