Հայաստան - ԱրցախՔաղաքական
Լիլիթ Գալստեանը ընտրւել է ԵԱՀԿ ԽՎ վեհաժողովի երկրորդ մեծ խմբակցութեան՝ սոցիալիստների եւ սոցիալ-դեմոկրատների խմբակցութեան փոխնախագահ

Դուբլինում ընթացող ԵԱՀԿ ԽՎ վեհաժողովի աշնանային նստաշրջանում ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը ընտրւել է վեհաժողովի երկրորդ մեծ խմբակցութեան՝ սոցիալիստների եւ սոցիալ-դեմոկրատների խմբակցութեան /SDSP/ փոխնախագահ:
Այս մասին տեղեկացնում է Լիլիթ Գալստեանը:
«Շատ պարտաւորեցնող է․ շարունակելու եմ միջազգային հարթակներում եւ յատկապէս սոցիալիստների մեծ ընտանիքում ներկայացնել ու պաշտպանել Հայաստան-Արցախի շահը»,- նշել է նա։