ԻրանՄիջազգայինՔաղաքական

Փեզեշքիանը եւ Մակրոնը քննարկել են Լիբանանում հրադադարի հաստատման ուղիները

«ԱԼԻՔ» – Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնի հետ երէկ՝ հոկտեմբերի 13-ին կայացած հեռախօսազրոյցի ընթացքում քննարկել է Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի ֆոնին Լիբանանում հրադադարի հաստատման ուղիները:

Կայացած հեռախօսազրոյցում Փեզեշքիանն ասել է, որ Իրանը միշտ ձգտել է ստեղծել անվտանգ տարածաշրջան՝ հեռու պատերազմներից եւ ճգնաժամերից:

Նա կրկին հաստատել է, որ պշտօնական Թեհրանը ողջունում եւ աջակցում է հրադադարի ռեժիմի անյապաղ կայացմանը. «Մենք նոյնիսկ Թեհրանում, Սիոնիստական ռեժիմի կողմից նահատակ Հանիէի տմարդի սպանութիւնից յետոյ, անսալով արեւմտեան երկրների ղեկավարների կողմից կրակի դադարեցման մասին խոստմանը եւ անմեղ մարդկանց սպանդը կանխելու յոյսով, զսպւածութիւն դրսեւորեցինք, մինչդեռ սիոնիստները ցոյց տւեցին, որ ուշադրութիւն չեն դարձնում մարդասիրական  շրջանակներին ու միջազգային օրէնքներին եւ ակտիւացնում են իրենց յանցագործութիւնները»:

«Իրանը կը ողջունի եւ կաջակցի տարածաշրջանում խաղաղութիւն եւ կայունութիւն հաստատելու ցանկացած առաջարկ»,- ասել է Հանրապետութեան նախագահը՝ յաւելելով. «Մենք կոչ ենք անում Ֆրանսիային միանալ եւրոպական միւս երկրների ջանքերին՝ Սիոնիստական ​​ռեժիմին ստիպելու, որ դադարեցնի ցեղասպանութիւնն ու յանցագործութիւնները Գազայում եւ Լիբանանում: Մենք դրական ենք գնահատում Ֆրանսիայի կառավարութեան վերջին դիրքորոշումը, որը դատապարտում է Լիբանանում Սիոնիստական ​​ռեժիմի գործողութիւնները եւ կոչ է անում դադարեցնել այս ռեժիմին զէնքի մատակարարումը»։

Related Articles

Back to top button