Հայաստան - ԱրցախՔաղաքական

ՔՊ-ական երազանք՝ պրիմատների Հայաստան

ԱՆԱՀԻՏ ՈՍԿԱՆԵԱՆ

 

Փաշինեանը, հայրենիքը պետութիւն դարձնելուց յետոյ, թէ բա՝ պետութիւնը միայն ու միայն հաց վաստակելու գործիք է։ Հետեւից էլ շանտաժ է անում՝ «որովհետեւ եթէ պետութեան պետական  եւ ժողովրդական ընկալումը սա չէ, այդ պետութեան գոյութեան հեռանկարը կասկածի տակ է»։

Եթէ պետութիւնը հաց վաստակելու գործիք է, բա ինչու նւիրեցիր Արցախի Հանրապետութիւնը ադրբեջանին՝ իր հարուստ հանքավայրերով, իր ցորենի, հնդկաձաւարի, հացի դաշտավայրերով, իր նոյնիսկ արեւադարձային մրգերով, իր բնութեամբ, մշակոյթով, յուշարձաններով… որ, լաւ՝ կարող էիք տուրիստներին ցոյց տալ։ Ո՞ւր է տրամաբանութիւնը։

Իսկ տրամաբանութիւնը այն է, որ Նիկոլը ձեզ պրիմիտիւ է դարձնում՝ Հայրենիքը՝ հացի գործարան, մարդը՝ որտեղ հաց, այնտեղ կաց։

Առանց հոգու, առանց սիրոյ, առանց նպատակների։ Ուղղակի՝ պրիմատներ։

Որքան պատասխանատւութիւն կը գցի իր ուսերից Փաշինեանի իշխանութիւնը, երբ Հայաստանը դարձնի ուղղակի պրիմատների երկիր։ Որքան կաթնասուն նորից ձայն կը տայ իրեն, երբ համոզի, որ՝ հաց ունես, ուրեմն մարդ ես։  

Կարելի էր, իհարկէ, երկար գրել, բայց դուք ինքներդ էլ կարող էք հետեւութիւններ անել, չմանրացնեմ։

Յ. Գ. – Փաշինեանի հացի ասոյթներից զատ մի բան էլ կար, թէ՝ հայի հետին խելքը…։ Արդէն պիտի ճշտել, թէ հետինը ինչ է նշանակում, որովհետեւ երկիրը պետութիւն երեւակայող ՔՊ կուսակցութեան իշխանութեամբ պետութիւնը պարտք է վերցնում, որպէսզի…պետական պարտքերը փակի։

Ծափ տւէք, պրիմատներ։

Panorama.am

Related Articles

Back to top button