Գերիների հարազատներից խաբար կա՞յ, ո՞ւր են, ասելու բան չունե՞ն
ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ
Yerevan.today-ի գլխաւոր խմբագիր
Երէկ, մի կին իրաւաբան, ով աշխատում է որպէս Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպան, ինքն իր մասին ասում էր, թէ՝ իր պէս իրաւաբան-գիտնական չկայ, ոչ մէկ չի կարող համեմատւել-բան․․․ էդ սաղ օք ա, ոչ մէկ էլ չի վիճում, անգամ իրաւաբանները, «սուս ու փուս ընդունում են»։ Ոչ մէկ չի վիճում ու անգամ չի էլ սպասում, որ Անահիտ Մանասեանը պիտի ինչ-որ, այն էլ այս իշխանութեանն ընդդիմադիր մարդկանց իրաւունք պաշտպանի: Բայց կարող էր, չէ՞, գոնէ, նոյն ՔՊ պատգամաւորների իրաւունք պաշտպանէր, դա էլ հո կարելի է:
Բա տեսնում ենք, սաղ աշխարհից էլ պատգամաւորներ, էլ հեղինակաւոր կառոյցներ պահանջում են Ալիեւից ազատ արձակել հայ ռազմաքաղաքական գերիներին, իսկ ՔՊ պատգամաւորները անգամ չեն կարողանում յայտարարութեանը միանալ, կարծես Իլհամ Ալիեւը բոլորի ձեռքից անձնագրերը վերցրել է ու շանտաժ է անում:
Գոնէ դրանց իրաւունքների համար պայքարի մեր իրաւունքների պաշտպանը, էդ էլ չի անում:
Թէ չէ ո՞նց է բացատրւում, որ հա՛մ Ադրբեջանի, հա՛մ էլ Հայաստանի ՔՊ-ական պատգամաւորներն են, որ դէմ են հայ գերիների ազատ արձակմանը։
Բայց, հումորը մի կողմ, ժողովուրդ, իսկ գերիների հարազատներից խաբար կա՞յ, ո՞ւր են, ասելու բան չունե՞ն։