Տիգրան Աբրահմեան. «Ադրբեջանում պահւող ռազմագերիները, գերիները ռազմական գործողութիւնից յետոյ պէտք է անյապաղ վերադարձւէին»

«ԱԼԻՔ» – «Ադրբեջանի համար, որպէս հակամարտութեան կարգաւորման հիմք, շարունակում է դրւած լինել ուժի կամ դրա սպառնալիքի կիրառումը»: Այս մասին երէկ՝ նոյեմբերի 12-ին, ՀՀ ԱԺ-ում գերիների վերադարձի թեմայով ընդդիմութեան ներկայացրած նախաձեռնութեան քննարկման ժամանակ ասել է ՀՀԿ անդամ, «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահմեանը:
«Ադրբեջանի իրական նպատակը ոչ թէ Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորումն է, այլ` Հայաստանի կենսական շահերի հաշւին Թուրքիայի ու Ադրբեջանի ծաւալապաշտական, կայսերապաշտական նպատակների իրագործումը»,- նշել է նա:
Պատգամաւորի խօսքով՝ ադրբեջանական ցեղասպան քաղաքականութեան հետեւանքով այս պահին, Ադրբեջանի պաշտօնական տեղեկութիւններով ու հաստատումով, Բաքւի բանտերում են գտնւում 23 հայեր, այդ թւում` Արցախի ռազմաքաղաքական նախկին եւ ներկայ ղեկավարները: