Հայաստան - Արցախ

ԴԻՄԱՑԻ՛Ր ԱՐՑԱԽ, ԿԸ ՎԵՐԱԴԱՌՆԱՆՔ

Դուշման Վարդանը առաջիններից էր, որ մտաւ ազատագրւած Շուշի, երբ բոլորը Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու բակում ցնծում էին, Վարդանը գնաց հին հայկական գերեզմանոց եւ գինի շաղ տւեց հին գերեզմանաքարերին եւ ասաց.

– Ցնծացէ՜ք նախնիներ, Շուշին ազատագրւած է…

Այսօր նոյեմբերի 9-ն է, մեր արդի պատմութեան ամենասեւ օրերից մէկը, երբ ողջ հայ ժողովրդին պարտադրւեց կապիտուլեացիայի մասին եռակողմ խայտառակ յայտարարութիւնը, երբ սկսւեց մեր համազգային նահանջը, «առանց երգի» նահանջը, որը շարունակւում է մինչ օրս…

Պատմութիւնն ու ապագայ սերունդները չեն ների մեզ, եթէ համակերպւենք այս պարտութեանը, եթէ ընկրկենք թշնամու եւ հայոց հայրենիքը յանձնողների առջեւ:

Related Articles

Back to top button