ԻրանՄիջազգայինՔաղաքական

Թեհրանը եւ Բաղդադը մտադիր են համատեղ համակարգել գործողութիւնները Սիրիայում

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին Իրաքի իր գործընկերոջ՝ Ֆուադ Հուսէյնի հետ քննարկել է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձութիւնները, յատկապէս Սիրիայում տիրող իրավիճակը։

Նախօրէին Բաղդադում կայացած հանդիպման ժամանակ, կողմերը խոր մտահոգութիւն են յայտնել Սիրայում տեղի ունեցող իրադարձութիւնների լրջութեան կապակցութեամբ՝ ընդգծելով, որ Սիրիայում ահաբեկչութեան ընդլայնումն ուղղակի սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի անվտանգութեանը։

Արաղչին եւ Հուսէյնը յայտարարել են, որ այն, ինչ կատարւում է Սիրիայում, ուղղակիօրէն ազդում է Իրանի եւ Իրաքի անվտանգութեան վրայ, ինչը պահանջում է դիրքորոշումների համակարգում՝ տարածաշրջանի ժողովուրդների անվտանգութիւնն ու կայունութիւնն ապահովելու նպատակով։

Երկու գործընկերները նշել են, որ Թեհրանը եւ Բաղդադը մտադիր են համակարգել գործողութիւնները Սիրիայում:

Related Articles

Back to top button