ՄիջազգայինՔաղաքական
Վարուժան Գեղամեան. «Ափսոս, փաստացի էլ չկայ նախկին Սիրիան»

«ԱԼԻՔ» – «Փաստացի էլ չկայ նախկին Սիրիան»: Այս մասին տելեգրամեան իր ալիքում գրել է թուրքագէտ Վարուժան Գեղամեանը՝ անդրադառնալով Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի անկմանը:
«Ափսոս էր Սիրիան…
Երկրի մեծագոյն մասը եւ այդ թւում` մայրաքաղաք Դամասկոսն այժմ Թուրքիայի կողմից աջակցւող ահաբեկչական խմբաւորումների ձեռքին է:
Յայտնի չէ, թէ ինչ կը լինի Ասադի հետ, ծովափնեայ շրջանների հետ, ու կառավարման հետ:
Փաստացի, 2011-ին սկսած պայքարը Ասադը տանուլ տեւեց: Թէեւ, միւս կողմից, ի համամետութիւն Եգիպտոսի կամ Թունիսի, այդքան դիմացաւ»,- գրել է նա: