ԻրանՄիջազգայինՔաղաքական

Իրաւանի. «ՄԱԿ-ը եւ ԱԽ-ն պէտք է յստակօրէն դատապարտեն Սիրիայում Իրանի դիւանագիտական ներկայացուցչութիւնների վրայ յարձակումները»

«ԱԼԻՔ» – Սիրիայում Իրանի Իսլամական Հանրապետութեան դիւանագիտական ​​եւ հիւպատոսական օբիեկտների վրայ զինւած խմբաւորումների յարձակումից յետոյ, ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրաւանին նամակով դիմել է ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարին եւ Անվտանգութեան խորհրդին՝ պահանջելով յստակօրէն դատապարտել այդ յարձակումները եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու Սիրիայում Իրանի դիւանագիտական անձնակազմի եւ օբիեկտների անվտանգութիւնն ու կանխելու նման յարձակումների կրկնութիւնը:

«Այս գործողութիւնները բացայայտ խախտում են Դիւանագիտական ​​յարաբերութիւնների մասին Վիեննայի կոնւենցիան (1961թ.) եւ Հիւպատոսական յարաբերութիւնների մասին Վիեննայի կոնւենցիան (1963թ.), որոնք երաշխաւորում են դիւանագիտական ​​հաստատութիւնների անձեռնմխելիութիւնը եւ դրանց աշխատակիցների անվտանգութիւնը։

Իրանի Իսլամական Հանրապետութիւնն ընդգծում է, որ դիւանագիտական ​​եւ հիւպատոսական ներկայացուցչութիւնների եւ նրանց անձնակազմի անձեռնմխելիութիւնը աներկաբօրէն պէտք է յարգւի միջազգային իրաւունքի համաձայն: Ոչ մի անձ, խումբ կամ կառավարութիւն իրաւունք չունի նման խախտումներ թոյլ տալ կամ օժանդակելու դրանց:

Իրանի Իսլամական Հանրապետութիւնը ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարին եւ Անվտանգութեան խորհրդին կոչ է անում յստակօրէն դատապարտել այդ յարձակումները եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու Սիրիայում Իրանի դիւանագիտական անձնակազմի եւ օբիեկտների անվտանգութիւնն ու կանխելու նման յարձակումների կրկնութիւնը»,- ասւած է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի նամակում:

Related Articles

Back to top button